Ասկերանում շաքարավազի, բանջարեղենի պակաս կա, ձավարեղեն չկա, սպառման եզրին են ծխախոտն ու հիգիենայի պարագաները. վարչակազմի ղեկավար
Արվախի Հանրապետության Ասկերանի շրջանի գյուղերում, որտեղ զբաղվում են գյուղատնտեսությամբ, ներկայում բավարար բանջարեղեն ու մրգեր ունեն, սակայն շրջկենտրոնում դրանց պակասն արդեն զգացվում է: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը՝ անդրադառնալով Ստեփանակերտ-Գորիս միջպետական ճանապարհի արդեն 15 օր փակ լինելու հետևանքով շրջանում տիրող իրավիճակին:
«Ասկերանում շաքարավազի, բանջարեղենի և մրգերի խնդիր ունենք: Ձավարեղեն չկա: Սպառման եզրին են ծխախոտն ու հիգիենայի պարագաները: Առկա ապրանքատեսակները շարունակվում են վաճառվել նախկին գներով։ Խանութներն այս պահին դեռ մի կերպ բավարարում են պահանջները, բայց այսպես տևական շարունակվելու դեպքում իրավիճակը կբարդանա», - ասել է շրջվարչակազմի ղեկավարը՝ հավելելով, որ ասկերանցիները հոժարակամ են ընդունել խնայողության ռեժիմի անցնելու գաղափարը:
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Վարդանյան. Արդեն խնդիրներ են սկսել առաջանալ նաև տնտեսական ոլորտում
- Կիրակոսյան. ՄԻԵԴ-ի արձագանքը պայմանավորված է նրանով, որ տեղի ունեցողը շատ ցավալի, հումանիտար տեսանկյունից հակամարդկային քայլ է
- Մարդասիրության ոլորտի համաշխարհային առաջնորդները կոչ են անում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու հումանիտար աղետն Արցախում
- Արցախ. կիսադատարկ խանութներ ու դեղատներ
- HRW. ԼՂ-ն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի երկարատև արգելափակումը կարող է հանգեցնել հումանիտար սարսափելի հետևանքների
- Ստեփանակերտի շուկայում արկղերը դատարկվել են, ծածկել, գնացել են տուն
- Տիգրան Աբրահամյան. Արցախում ստեղծված ծանր իրադրությունն առաջին հերթին քաղաքական, անվտանգային և նոր միայն հումանիտար լրջագույն խնդիր է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան