Արսեն Բաբայանը հրավիրում է ԱՆ ուշադրությունը. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը արել է նույն բանը (ավելի ծանր), ինչը վերագրվել է Աննա Փիլոսյանին
Փաստաբան Արսեն Բաբայանը, արձագանքելեվ երեկ հրապարակված ԲԴԽ որոշմանը, որով դադարեցվեցին դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները, գրում է.
«Արդեն տեղյակ եք, որ ԲԴԽ-ի կողմից երեկ դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցվեցին: ԲԴԽ-ն տույժի այդպիսի անհամարժեք տեսակ կիրառեց այն հիմնավորմամբ, որ Աննա Փիլոսյանը 5000-ից ավել գործ քննելու ընթացքում ընդամենը 4 հատ գործով 1 տարուց ավելի ուշացրել է դատական ակտի հրապարակումը:
Այդ որոշմանը, պարզվում է, կողմ է քվեարկել նաև դատավոր, ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը:
Իսկ այժմ մի փոքրիկ տեղեկանք այն մասին, թե այդ նույն Նաիրա Հովսեփյանի մոտ հենց այդ նույն խախտման վիճակն ինչիպիսին է․
Այսպես`
1. ԵԴ/7402/02/19 գործով դատավոր Նաիրա Հովսեփյանը ակտը հրապարակել է 19.06.2020-ին, սակայն մինչ օրս, 2.5 տարուց ավել, դեռևս չի տրամադրել դատական ակտը:
2. ԵԴ/7515/02/19 գործով – տառացի նույն վիճակն է,
3. ԵԴ/7275/02/19 – տառացի նույն վիճակն է,
4. ԵԴ/7319/02/19 - դատավոր Նաիրա Հովսեփյանը ակտը հրապարակել է 21.07.2020-ին, սակայն մինչ օրս, 2.5 տարի անց, դեռևս չի տրամադրել դատական ակտը:
5. ԵԴ/7483/02/19 գործով – նույն վիճակն է,
6. ԵԴ/9029/02/19 գործով ավելի վատ վիճակ է։
Ներկայացրեցի ընդամենը 6 գործեր (դրանք մի քանի տասնյակն են), որոնցով ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը արել է նույն բանը (ավելի ծանր), ինչը վերագրվել է Աննա Փիլոսյանին, սակայն Աննա Փիլոսյանին Նաիրա Հովսեփյանի քվեարկությամբ տրված տույժով ազատել են դատավորի պաշտոնից, իսկ Նաիրա Հովսեփյանը շարունակում է պաշտոնավարել:
Արդարադատության նախարարին առաջարկում եմ ընթացք տալ և համապատասխան միջնորդություն ներկայացնել ԲԴԽ-ին»։
Հարակից հրապարակումներ`
- «Այս քայլն ուղղված է Ռուբեն Մելիքյանի դեմ»
- Ռուբեն Մելիքյանին հարվածելու համար դադարեցնել նրա կնոջ լիազորությունները, անբարոյականություն է․ Փաստաբան
- ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները
- Բաց նամակ USAID-ի ղեկավարին. Դատավոր Փիլոսյանը ցուցաբերել է 99,9% կատարողականություն
- Միայն դատավորները՝ պատմուճան կրողները, գիտեն թե՛ պատմուճանի ծանրությունը, թե՛ աթոռի ծանրությունը․ Աննա Փիլոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան