Չիկագոյում մարդատար ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել՝ վառվող նոութբուքի պատճառով
Ինքնաթիռի խցիկում նոութբուքի հրդեհը հանգեցրել է Չիկագո չվերթի վթարային վայրէջքի։ Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքի տեղական բաժանմունքը։
Լոս Անջելեսից Ֆրանկֆուրտ չվերթն իրականացնող Lufthansa-ի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Չիկագոյում փոքր հրդեհի պատճառով։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ վայրէջքի որոշումը կայացվել է անձնակազմի կողմից՝ որպես նախազգուշական միջոց այն բանից հետո, երբ սրահում բռնկվել է ուղևորի գերտաքացած նոութբուքը: Հաղորդագրության մեջ նշված է, որ վայրէջքի պահին հրդեհն արդեն մարված է եղել։
Ավիաընկերությունը պնդում է, որ իրավիճակը չի ազդել թռիչքի անվտանգության վրա, ծխի թունավորման պատճառով տեղում օգնություն է ցուցաբերվել երկու բորտուղեկցորդուհու, հայտնում է հեռուստաալիքը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան