Իրավունք 11:41 27/12/2022 Հայաստան

«Այս քայլն ուղղված է Ռուբեն Մելիքյանի դեմ»

Փաստաբաններ, իրավաբաններ, դատավորներ, նախկին դատախազներ, օրենսդիր մարմնի անդամներ,  սովորական քաղաքացիներ շարունակում են քննադատել Բարձրագույն դատական խորհրդի երեկվա որոշումը, որով դադարեցվեցին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները։

Բանն այն է, որ Փիլոսյանն Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի կինն է, Մելիքյանը հաճախ է պաշտպանում իշխանությունների կողմից հետապնդման ենթարկվող անձանց շահերը, կարծիք հայտնում,  գնահատական տալիս, քննադատում  իշխանություններին ու նրանց գործողությունները։

Շատերը ԲԴԽ որոշումը հենց այս համատեքստում են դիտարկում։

«Ինձ հարվածելու նպատակով (դիմացից էլ, թիկունքից էլ) կնոջս թիրախավորելը, իհարկե, ծայրահեղ անբարո վարմունք է։ Առաջնորդվել ու առաջնորդվում եմ «ամեն մեկի հատուցումը լինելու է ըստ իր արդարության» սկզբունքով, և բազմիցս տեսել եմ այդ սկզբունքի անշեղ գործողությունը։ Էլի եմ տեսնելու։ Բայց դա՝ հետո։
Իսկ հիմա ցանկանում եմ շնորհակալություն հայտնել զորակցության բոլոր ջերմ խոսքերի համար»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է  Ռուբեն Մելիքյանը՝ արձագանքելով ԲԴԽ որոշմանն ու դրան հետևած արձագանքներին։

Ավելի ուշ՝ այսօր  նա գրել է. 

«Երեկ հարյուրներով զորակցության հաղորդագրություններ ենք ստացել՝ ընկերներից, մտերիմներից, գործընկերներից, ծանոթներից ու անծանոթներից։
Ամենահուզիչը Արցախից ստացված տասնյակ հաղորդագրություններն ու մեկնաբանություններն են։ Մոտավորապես այսպես. «Պարոն Մելիքյան, պենդ կացիք, լոխ լավա ինան»։
Շշմելու մարդիկ են ապրում Արցախում։ 16 օր է՝ լիակատար շրջափակման մեջ են, բայց ի՛նձ են փորձում զորակցել մի առիթով, որն իրենց խնդիրների կողքին ուղղակի մի աննշան բան է թվում»։

Դատավոր Փիլոսյանին պատասխանատվության ենթարկելու միջնորդություն է ներկայացրել արդարադատության նախարարությունը՝ փաստաբան Գայանե Պապոյանի արված գրառման հիմքով։ 

Ըստ ԱՆ-ի, դատավորը թվով չորս քաղաքացիական գործերով վճիռները հրապարակվել ու հայցվորներին են ներկայացվել 1-2 տարի ուշացումով։ Միջազգային փորձագետ Կարո Ղազարյանը, որ այս վարույթի վերաբերյալ բաց նամակ է հղել USAID-ի ղեկավարին, հաշվել է,  որ 5000 գործ քննած դատավորի կատարողականությունը 99.9 տոկոս է։

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը մասնավորապես գրել է

«Իշխանություններին՝ Մելիքյանի հետ հաշվեհարդար տեսնելու գործում, իրենց գործուն մասնակցությամբ օժանդակել են կոնկրետ անձինք, որոնք դեռ ընդդիմադիր շրջանակներում իրենց լավ են զգում, կամ ոնց հարկն է վատ չեն զգում: Էս գործում կոնկրետ թուրքական իշխանություններին մատնագիր է ներկայացրել Էրիկ Ալեքսանյանի թիմակից, մի ընդդիմադիր «կուսակցության» հետ կապեր ունեցող գայանե պապոյանը: Սույն անձի պահվածքը ուղղակիորեն կապ ունի Էրիկ Ալեքսանյանի հետ ու փաստացի էս ամեն ինչի պատճառը Էրիկ Ալեքսանյանի ակնհայտ սուբյեկտիվ վերաբերմունքն է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ»։

Փաստաբան Գայանե Պապոյանը, արձագանքելով իրեն ուղղված բազամթիվ քննադատություններին, գրել է. «Դատավորին կարգապականան պատասխանատվության ենթարկելու համար ես չեմ դիմել ո՛չ ԱՆ, ո՛չ էլ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին, այլ կարգապահական վարույթի հարուցման առիթ է հանդիսացել ԶԼՄ հրապարակումը։

Մասնավորապես ես, օգտվելով իմ ՖԲ հարթակից, գրառում եմ կատարել առ այն, որ դատավոր Փիլոսյանը 2 տարի է չի տրամադրում դատական ակտը, իսկ այդ ընթացքում պատասխանողը հասցրել է սնանկ ճանաչվել։ Նշված գրառումը տարածել է iravaban.net կայքը , որին այդ մասով ես որևէ հարցազրույց չեմ տվել: Կայքը պարզապես տարածել է իմ գրառումը։ Հենց դա էլ հանդիսացել է դատավորի նկատմամբ վարույթ հարուցելու առիթ։

Ինչ վերաբերվում է ՖԲ-ում գրառում կատարելուն, ապա որևէ մեկի համար նորություն չէ, որ փաստաբանական գործունեության ընթացքում յուրաքանչյուր փաստաբան տարբեր հարթակներով պարբերաբար բարձրաձայնում է դատական համակարգում առկա, դատավորի աշխատելաոճի հետ կապված խնդիրները, հայտնում իր դժգոհությունները:

Ես կատարել եմ գրառում, որով բարձրաձայնել եմ առկա խնդիրը, ընդ որում՝ նմանատիպ գրառումներ կատարել եմ տարբեր դատավորների վերաբերյալ, ինչը բխում է վստահորդի շահից, որը, թերևս, փաստաբանի համար պետք է լինի առանցքային։

Իսկ ինչ վերաբերվում է կարգապահական տույժի ընտրված տեսակին, ապա գտնում եմ, որ այն խիստ է և համաչափ չէ դատավորի կողմից թույլ տրված խախտման բնույթին»։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը ԲԴԽ որոշմնան մասին գրել է. 

«ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները՝ ֆեյսբուքյան գրառման հիման վրա կարգապահական վարույթ նախաձեռնելով դատավորի նկատմամբ:
ԲԴԽ անդամներից, ովքեր Մնացական Մարտիրոսյանին Կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների կազմում էին ընտրել, ավելին սպասել անիմաստ էր: Զարմանալ ևս պետք չէ, սա դատական համակարգը յուրային դարձնելու հերթական քայլն է: Արդեն քանի տարի է իշխանությունները հետևողականորեն գնում են այդ ուղղությամբ: ԲԴԽ-ն այդ հարցում լավ գործիք է: Իսկ ԲԴԽ անդամ դառնալը ևս գին ունի:

Տպավորություն է, սակայն, որ այս քայլն ուղղված է նաև Ռուբեն Մելիքյանի դեմ՝ իր ընդդիմադիր հայացքներին հավատարիմ մնալու համար: Ռուբեն Մելիքյանին հարվածելու համար, նրա կնոջ լիազորությունների դադարեցումը, վտանգավոր նախադեպ է ստեղծում:

Հ.Գ. Ասել, թե Հայաստանում արդարադատությունը մինչև վերջին շունչը ոչնչացվել է, նշանակում է ոչինչ չասել»։

Աննա Փիլոսյանը հայտարարել էր.  «Կարծում եմ՝ իրավունք վաստակել եմ հայտարարելու, որ հեռանում եմ այնպես, ինչպես եկել եմ՝ խիղճս մաքուր ու ճակատս պարզ»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:50
Ադրբեջшնgիները վնասել են Արցախի մի շարք բնակավայրերի բնամշակութային լանդշաֆտները
Google Earth արբանյակային քարտեզի 2023 թվականի հունիսին արված լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական կողմը զգալիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:37
Հարժիս-Շինուհայր ճանապարհահատվածում բուք է
Փետրվարի 25-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Թալինի, Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Ճանապարհային դեպարտամնետ հիմնադրամից հայտնում...
Աղբյուր` Panorama.am
17:14
2024 թ.-ին Հայաստանում համարակալվել և հաշվառվել է 195.400 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի. Տիգրան Ալեքսանյան
Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը վերջին 10 տարում նվազել է մոտ 30 %-ով: Ըստ այդմ, պակասել է խոշոր և մանր եղջերավոր,...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ռոբերտ Քոչարյան, ոտքի կանգնեք։ Էդ ի՞նչ ձեռքի շարժումներ էիք անում. Դատավոր
«Ադեկվատության խնդիր եմ ես տեսնում այստեղ, ժողովուրդ ջան»։
Աղբյուր` Panorama.am
16:36
Մեր համագործակցությունը ԵՄ հետ «արտաամուսնական» հարաբերություն չէ. ՔՊ-ական պատգամավոր
«Հայաստանն ամուսնացած չէ ոչ մեկի հետ, ոչնչի հետ։ Մեր համագործակցությունը  Եվրոպայի միության հետ արտաամուսնական հարաբերություն...
Աղբյուր` Panorama.am
16:32
Ռուսաստանում ՀՀ քաղաքացին քրեական հետապնդման է ենթարկվում ապօրինի, ենթադրաբար՝ «պատվերով». Փաստաբանների ահազանգը
«Սիմոնյան և գործընկերներ» ու «Միքայել Համբարձումյան և գործընկերներ»      իրավաբանական ընկերությունները...
Աղբյուր` Panorama.am
16:24
Դաշնային խորհուրդ. Մատվիենկոն կայցելի Երևան՝ Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները խթանելու համար
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով կայցելի Հայաստան՝ «ռուս-հայկական միջպետական հարաբերություններին նոր լիցք...
Աղբյուր` Panorama.am
16:23
Անշարժ գույքի շուկան փլուզվում է.Դավիթ Բաղդասարյան
ՀՀ բանկերից մեկի նախկին աշխատակից, ներկայում Կապանի լեռնահարստացման կոմբինատի աշխատակից Դավիթ Բաղդասարյանը գրում է. «ՀՀ ԿԲ-ն մի...
Աղբյուր` Panorama.am
16:15
Թող մոտենար, քննադատեր, ոչ թե ասեր՝ «նիկոլական վիժվածք». Հակոբ Ասլանյան
«Եթե մարդը կատարել է որևէ արարք, դրան  համապատասխան գնահատական պետք է տրվի անկախ նրանից, ես հիմա ՔՊ-ում եմ, ՔՊ-ում չեմ, օրենքն ինչ...
Աղբյուր` Panorama.am
16:02
ԱԺ և ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները համեմատելի չեն. ՆԳՆ-ն Գյումրու ընտրացուցակների մասին
ՆԳ նախարարությունը տարածել  է պարզաբանում Գյումրի համայնքի ընտրությունների վերաբերյալ, որտեղ ասված է. Շիրակի մարզի Գյումրի համայնքի...
Աղբյուր` Panorama.am
15:58
2024 թվականին Հայաստանում կրճատվել են ցորենի ցանքատարածությունները. Վիճակագրական կոմիտե
ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Պարենային ապահովություն և աղքատություն, 2024թ. հունվար-դեկտեմբեր» զեկույցը։ Չնայած...
Աղբյուր` Panorama.am
15:19
Դատարանը Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցներից երկուսը վերացրեց
Աջափնյակի դատարանում այսօր շարունակվեց խուլիգանություն կատարելու ու անհանդուրժողականություն հրահրելու մեջ մեղադրվող Սամվել Վարդանյանի՝...
Աղբյուր` Panorama.am
14:38
Ադրբեջանը խոչընդոտում է, ցանկանում է թույլ չտալ Հայաստանում կատարել Սահմանադրական բարեփոխումներ. Արման Եղոյան
Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովի հայտարարությունը ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
14:25
Երևանի մարզահամերգային համալիրում ապրիլի 4-6-ը կայանալու է ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը
«ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսն աննախադեպ է Հայաստանի զբոսաշրջության պատմության համար, քանզի մենք հայտ ենք...
Աղբյուր` Panorama.am
14:23
Քրեական ոստիկանները հայտնաբերել են բնակարանային գողություններ կատարած տղամարդկանց
ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն փետրվարի 22-ին ստացված ահազանգը բնակարանային գողության մասին էր: Նոր Գեղի գյուղի...
Աղբյուր` Panorama.am
14:18
Ալեն Սիմոնյանը Վալենտինա Մատվիենկոյի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերությունները
Անդրադարձ է կատարվել նաեւ Վալենտինա Մատվիենկոյի` Հայաստան նախատեսված պաշտոնական այցի կազմակերպչական հարցերին:
Աղբյուր` Panorama.am
13:32
Քայքայման և վերածննդի անտիսոցիոլոգիան
«Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Ի վերջո, այս մղձավանջի ելքը որոշելու է...
Աղբյուր` Panorama.am
13:27
Հայտնաբերվել է Աբովյան փողոցի հայտնի խաղողի վազը հատող անձը
ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից հայտնում են. «Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները հայտնաբերել են խաղողի վազը հատած տղամարդուն...
Աղբյուր` Panorama.am
13:27
Դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների լողի փորձնական ծրագրի իրականացման համար
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ...
Աղբյուր` Panorama.am
13:20
Դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին
«Եվրամիության համար պատիվ է տեսնել այսքան երկրների, որոնք ցանկանում են միանալ միությանը»,- Երևանում անցկացվող ԵՄ-Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
13:13
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 3-5 աստիճանով
​Երևանում փետրվարի 25-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի գիշերը և երեկոյան, 27-ի գիշերը,...
Աղբյուր` Panorama.am
12:44
Շատ ցավոտ և վատ կանխատեսումներ կան կառավարության այդ գործողությունների մասով. Հակոբ Ավագյան
«Կառավարության ամենաբարձր մակարդակով հայտարարում են, որ իրենք կամաց-կամաց գնում են շրջհարկի վերացմանը, այն ցավոտ է և շատ վատ...
Աղբյուր` Panorama.am
12:30
2026 < 2021. Ռե-Նիկոլը Պոստ-Նիկոլի փոխարեն. Աշոտյան
«Հայաստանում քաղաքական զարգացումների համատեքստում պրոցեսի տարբեր մասնակիցներ փորձում են գաղափարական հիմնավորումներ ստեղծել իրենց...
Աղբյուր` Panorama.am
12:27
Երբևէ անիրատեսական ակնկալիքներ չենք տվել. ՔՊ-ականը՝ ԵՄ անդամակցության մասին
«Ոչ ոք երբևէ չի ասել, ոչ ոք երբևէ նման հուշում չի տվել, որ Հայաստանը կարող է Եվրամիության թեկնածու կամ անդամ դառնալ հենց այս տարի»,-...
Աղբյուր` Panorama.am
12:12
Հայաստանում հայտնաբերվել են 10 նոր տեսակի միջատներ, որոնք համաշխարհային նշանակություն ունեն. FPWC
Միջատները հայտնաբերվել են Ուրցաձորում ու Գոռավանի ավազուտներում
Աղբյուր` Panorama.am
11:47
Ռոման Տրոցենկոն ու որդին՝ Մեծ Բրիտանիայի նոր պատժամիջոցների ներքո
Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իր ցանկը՝ դրանում ներառելով ավելի քան 60 ֆիզիկական անձանց ու ընկերությունների, ինչպես...
Աղբյուր` Panorama.am
11:46
Լավրովն այսօր Իրանում կքննարկի նաև Անդրկովկասի խնդիրները
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Իրան, որտեղ կհանդիպի իր իրանցի գործընկերոջ՝ Աբբաս...
Աղբյուր` Panorama.am
11:42
Սրբուհի Գալյանը ի պատասխան Մամիջանյանի՝ Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին հարցին
Երևանում անցկացվող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ, որին ներկա են ԵԽ պատգամավորներ, ԱԺ «Պատիվ...
Աղբյուր` Panorama.am
11:27
ԱՆԻՖ-ում չարաշահումներ է հայտնաբերել նաև պետական գույքի կառավարման կոմիտեն
ՔԿ-ում քննվում է բազմադրվագ գործ։ Քրեական վարույթներից առնվազն երկուսը հաստատապես վերաբերում են Տիգրան Ավինյանի պաշտոնավարման տարիներին։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին
13:23 25/02/2025

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}