Եգիպտոսի իշխանությունները փորձում են փարատել Սուեզի ջրանցքի ապապետականացման հետ կապված մտավախությունները
Անցյալ շաբաթ Եգիպտոսի խորհրդարանը սկզբունքորեն համաձայնություն է տվել Սուեզի ջրանցքի հիմնադրամի ստեղծման մասին օրինագծին, որը միտված է իրականացնելու տարբեր տեսակի տնտեսական գործունեություն, ինչպիսիք են ներդրումային ընկերությունների ստեղծումը, գնումը, վաճառքը, լիզինգը և պետական] պարտատոմսեր։Այս մասին գրում է euronews-ը։
Իշխանությունների դիրքորոշումը անհանգստացրել է հասարակությանը։ Եգիպտացիները մտավախություն ունեն, որ Սուեզի ջրանցքի նկատմամբ սուվերենությունը դրվում է կասկածի տակ և դա տեղի է ունենում 150 միլիարդ դոլարի տպավորիչ արտաքին պարտքի ֆոնին, որը խեղդում է երկրի տնտեսությունը և արդեն իսկ վերջին 9 ամիսների ընթացքում հանգեցրել է տեղական արժույթի 57%-ով արժեզրկման:
Սուեզի ջրանցքի վարչության (SCA) ղեկավար Ուսամա Ռաբին ստիպված է եղել հանգստացնել համաքաղաքացիներին, որ երկրի ռազմավարական ծովային զարկերակը չի վաճառվում։
Սուեզի ջրանցքը, որով ծովով անցնում է համաշխարհային առևտրի մոտ 10%-ը, մնում է Եգիպտոսի գանձարանի արտարժույթի եկամուտների հիմնական աղբյուրներից մեկը և իսկական ազգային խորհրդանիշ է։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա