Պուտինը Սանկտ Պետերբուրգում եռակողմ զրույց է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում նախօրեին եռակողմ զրույց է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
«Մենք ձեզ հետ դեռևս երեկվանից սկսեցինք, հաջողվեց նաև երեքով զրուցել, իհարկե, գլխավոր հարցն ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորումն է, հայ-ադրբեջանական հարաբերությունները, այն ամենը` ինչ կապված է Ղարաբաղի հետ: Եվ ինչպես պայմանավորվեցինք, մանրամասն քննարկում ենք բոլոր այդ հարցերը»,- այսօր Սանկտ Պետերբուրգում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է Վլադիմիր Պուտինը։
Պուտինը նաև ասել է, որ վերջերս տեղի է ունեցել միջկառավարական հանձնաժողովի նիստը, գործընկերներն արձանագրել են, որ մեզ մոտ տնտեսության ոլորտում իրավիճակը բավականին դրական է զարգանում: Ընթացիկ տարվա առաջին 10 ամիսների ընթացքում ապրանքաշրջանառության աճը կազմել է 73 տոկոս։ ՌԴ նախագահի գնահատմամբ, սա լավ արդյունք է։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել, որ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին սպասվում է Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ներկայությունը, սակայն եռակողմ հանդիպում նախատեսված չէ։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան