Թալիբներն արգելել են կանանց աշխատել և բարձրագույն կրթություն ստանալ
«Թալիբան» արմատական իսլամիստական շարժման ներկայացուցիչները կարգադրել են Աֆղանստանում գործող բոլոր տեղական և միջազգային ոչ կառավարական կազմակերպություններին դադարեցնել կին աշխատակիցների աշխատանքը։ Այս մասին փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Հաղորդագրության համաձայն՝ իգական սեռի ներկայացուցիչների աշխատանքը հանձնարարվել է կասեցնել «մինչև հետագա ծանուցումը»։
Դեկտեմբերի 21-ից էլ Աֆղանստանում աղջիկներին արգելել են մուտք գործել համալսարաններ։
Դեկտեմբերի 20-ին Աֆղանստանում օրենք է ընդունվել, որն արգելում է կանանց բարձրագույն կրթություն ստանալ։ Օրենքի համաձայն ՝ կանանց արգելվում է ընդունվել մասնավոր և պետական համալսարաններ։