Ֆոն դեր Լեյեն. ԵՄ-ն փետրվարից 77,000 տոննա բեռ է ուղարկել Ուկրաինա
Եվրամիությունը 2022 թվականի փետրվարից ավելի քան 77 հազար տոննա մարդասիրական բեռ է ուղարկել Ուկրաինա։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, որի խոսքերը մեջբերել է «Գազետա ռու»-ն։
«Փետրվարից ի վեր ԵՄ-ն Ուկրաինա է ուղարկել ավելի քան 77 հազար տոննա մարդասիրական օգնություն։ Կազմը ներառում էր դեղամիջոցներ, սնունդ, վրաններ։ Նրանք ուղարկել են նաև հրշեջ մեքենաներ և շարժական հիվանդանոցներ»,-գրել է նա Twitter-ում։
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հավելել է, որ ԵՄ-ի համերաշխությունը Ուկրաինայի հետ միայն ավելի է ամրանում»։
Այսօր հայտնի դարձավ, որ Գերմանիայի իշխանությունները հավանություն են տվել 2022 թվականին Կիևին 2,24 միլիարդ եվրոյի զենքի մատակարարմանը։
Հարակից հրապարակումներ`
- Բլինկենը Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում խոսել է Ուկրաինայի հարցում ՆԱՏՕ-ի միասնության կարևորության մասին
- Շոյգուն Ուկրաինային Արևմուտքի մատակարարած զենքի արժեքը գնահատել է 97 մլրդ դոլար
- ԱՄՆ օրենսդիրները մինչև շաբաթվա վերջ Ուկրաինային օգնելու 45 միլիարդ դոլարի նախագիծ կներկայացնեն
- ԱՄՆ-ն Ուկրաինային 2 մլրդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթում կներառի Patriot ՀՕՊ համալիրները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան