ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները
Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները։
Նիստում որոշումը հրապարակեց ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնող Կարեն Անդրեասյանը, որը արդարադատության նախկին նախարարն էր։
Փիլոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն ներկայացրել էր Անդրեասյանի նախկին տեղակալ, այժմ նախարար նշանակված Գրիգոր Մինասյանը։
ԱՆ-ն նշել է, որ թվով չորս քաղաքացիական գործերով վճիռները հրապարակվել ու հայցվորներին են ներկայացվել 1-2 տարի ուշացումով։
«Խորհուրդը որոշեց դադարեցնել Աննա Փիլոսյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով»,-ասաց Անդրեասյանը՝ ավելացնելով, որ դատաքննությանը մասնակցել են խորհրդի ինն անդամնից ութը, որոշումն ընդունվել է միաձայն, խախտման հանգամանքը հաստատվել է բոլորի կողմից, սակայն խորհրդի անդամներ Անի Մխիթարյանն ու Դավիթ Խաչատուրյանը դեմ են քվեարկել կարգապահական տույժի տեսակին։
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։
Հարակից հրապարակումներ`
- Բաց նամակ USAID-ի ղեկավարին. Դատավոր Փիլոսյանը ցուցաբերել է 99,9% կատարողականություն
- Զարուհի Նախշքարյան. Այս պայմաններում որքանով է «մեղադրանքը» արդարացի՝ որոշեք ինքներդ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին