Էրդողանը հայտարարել է Սև ծովում գազի նոր պաշարների հայտնաբերման մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է Սև ծովի թուրքական ջրերում բնական գազի նոր պաշարների հայտնաբերման մասին:
Էրմենիհաբերի փոխանցմամբ, թուրքական «Fatih» հորատող նավի աշխատանքների արդյունքում Չայջումա կոչվող հանքավայրում 3023 մետր խորության վրա հայտնաբերվել են 58 մլրդ խմ բնական գազի պաշարներ: Ըստ Էրդողանի՝ հայտնաբերված պաշարների ծավալը վերջնական ուսումնասիրությունից հետո դեռ կարող է մեծանալ:
Բայց այդ ավելի վաղ Սև ծովում հայտնաբերված ընդհանուր առմամբ 540մլրդ խմ գազի պաշարների ծավալը վերջնական ճշգրտումներից հետո վերանայվել է՝ գնահատվելով 652 մլրդ խմ: Այսպիսով Թուրքիայի հայտնաբերած գազի ծավալների հանրագումարը հասավ 710 մլրդ խմ-ի:
«Այսօրվա ցուցանիշներով միջազգային շուկայում մեր գազի պաշարների արժեքը հասնում է 1 տրիլիոն դոլարի»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին