«Հրապարակ». Այսօր փորձելու են պահանջները ներկայացնել ուղիղ հրամանատարությանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Մի խումբ արցախցիներ այսօր պատրաստվում են գնալ Իվանյան բնակավայր, որտեղ տեղակայված է Արցախում ռուսական խաղաղապահ առաքելությունը, և հանդիպում խնդրել հրամանատարական կազմի հետ։
Դեռ ուրբաթ օրը մի խումբ քաղաքացիներ՝ «Վաղվա Արցախ» կուսակցության ղեկավար Տիգրան Պետրոսյանի առաջնորդությամբ, շարժվել էին Շուշիի ուղղությամբ և խաղաղապահներին իրենց բողոքը հայտնել՝ հորդորելով հնարավորինս արագ բացել միջանցքը։ Երեկ ողջ օրը սպասումներ կային ճանապարհը բացվելու վերաբերյալ, սակայն չիրականացան։ Այսօր փորձելու են պահանջները ներկայացնել ուղիղ հրամանատարությանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան