Նյու Յորք նահանգում ձնաբքի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Նյու Յորք նահանգում ձնաբքի պատճառով արտակարգ դրություն Է հայտարարել։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տունը։
«Նախագահ Բայդենը Նյու Յորքի նահանգում արտակարգ դրություն է հայտարարել և հրամայել է դաշնային օգնություն տրամադրել՝ լրացնելու նահանգային և տեղական արձագանքման ջանքերը»,- «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
ԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով 50 մարդ է զոհվել: Մահվան դեպքեր են գրանցվել 12 նահանգներում՝ Կոլորադո, Իլինոյս, Կանզաս, Կենտուկի, Միչիգան, Միսսուրի, Նեբրասկա, Նյու Յորք, Օհայո, Օկլահոմա, Թենեսի և Վիսկոնսին: Միևնույն ժամանակ, մահերի կեսը տեղի է ունեցել Նյու Յորք նահանգի արևմուտքում։