Մինչև չհանդիպենք Վոլկովին, չենք գնա այստեղից. Արցախցիները սպասում են խաղաղապահների հրամանատարին
Մի խումբ արցախցիներ «Մենք ենք Մեր սարերը» հուշակոթողի տարածքից քայլերթով արդեն հասել են Ստեփանակերտի օդանավակայան:
«Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանը դիմեց ռուս խաղաղապահներին. «Խնդրում ենք փոխանցեք խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովին, որ մենք այստեղ ենք, պահանջում ենք իր հետ հանդիպում։ Մինչև չհանդիպենք, չենք գնա այստեղ։ Համբերատար սպասում ենք»։
Արցախցիների պահանջն է՝ բացել Լաչինի միջանցքը, ապահովել անխափան երթևեկություն:
Հիշեցնենք, դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է:
Հարակից հրապարակումներ`
- Արցախցիները քայլերթով գնում են Ստեփանակերտի օդանավակայան՝ ռուս խաղաղապահների հրամանատարի հետ հանդիպման պահանջով
- Ավտոերթի մասնակիցները Երևանից հասել են Լաչինի միջանցք
- Քաղաքացիները Երևանից ավտոերթով շարժվում են դեպի Լաչինի միջանցք
- Ռուս խաղաղապահները հավաստիացրել են արցախցիներին՝ ճանապարհը դեկտեմբերի 26-ին կբացվի
- Արցախում ակտիվիստները պահանջել են խաղաղապահներից բացել ճանապարհը, հակառակ դեպքում հանրահավաք կանեն և կքայլեն դեպի Շուշի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան