Շատ վատ տարի, ծախված ղեկավարություն, դավաճաններ. 2022-ն ամփոփում են քաղաքացիները
Տարեվերջին մայրաքաղաքի փողոցներում, խանութներում, տոնավաճառներում ակտիվ եռուզեռ է։ Թվում է՝ մարդիկ բարձր տրամադրությամբ պատրաստվում են ամանորին։
Panorama.am-ի հարցումը քաղաքացիների շրջանում հակառակի մասին է վկայում. մարդիկ անտրամադիր են, տխուր, հուսահատ։
Հայաստանի համար անցնող տարին գնահատում են վատ, շատ վատ, անհաջող, 2023-ի համար խաղաղություն են մաղթում։
«Ոչ մի հույս չկա, ապագա չկա։ Բոլորը կամ գնում են, կամ անհույս ման են գալիս։ Եկող տարին գոնե մի քիչ խելք տա էս ղեկավարությանը, որ ուղեղներն աշխատի, հասկանան, որ մի քիչ էլ պետք է մարդկանց մասին մտածել»,-ասում է հարցմանը մասնակցած քաղաքացիներից մեկը։
«Շատ վատ եմ գնահատում, երկու օրում 300 մարդ զոհվեց։ Ոչ մի լավ բան չտեսանք 2000 թվականից մինչ օրս»,-նշում է մի կին։
«Հինգ հազարից ավելի երեխա է զոհվել, այդ արյունը մեզ էլ է տանջում։ Մենք չենք պահել, մենք չենք մեծացրել, բայց ցավ ենք զգում»,-ասում է մեկ ուրիշը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- «Մարդիկ պատրաստվում են Նոր տարվան, չեն պատկերացնում, որ Արցախում 120 հազար մարդ շրջափակման մեջ է». հարցում
- «Ասում են՝ խաղաղություն, խաղաղություն, բայց քիչ-քիչ երկիրը գնում է դեպի Ադրբեջան». հարցում