Այսօր երթով շարժվելու ենք դեպի օդանավակայան՝ պահանջելու հանդիպում ռուս խաղաղապահների հրամանատարի հետ. Տիգրան Պետրոսյան
«Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանը տեղեկացնում է.
«Այսօր երթով շարժվելու ենք դեպի օդանավակայան՝ պահանջելու հանդիպում ռուս խաղաղապահ առաքելության հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ:
Ժամը 14:30 հավաքվում ենք Տատիկ-պապիկ հուշարձանի մոտ։
15:00-ին ոտքով շարժվում դեպի նշանատեղի»։
Նա նաև ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է. «Ճանապարհն այդպես էլ չբացվեց, երեկվա հանդիպումները որևէ արդյունք չտվեցին։ Մենք օրեր առաջ մարդկանցով բարձրացել էինք ռուս խաղաղապահների անցակետ, խնդրել ու պահանջել կատարել նոյեմբերի 9-ին ստանձնած պարտավորությունները և ասել, որ այս նույն ժողովրդով ու ավելի շատ իջնելու ենք օդանավակայան, եթե ճանապարհը չբացվի»։
Հարակից հրապարակումներ`
- Ավտոերթի մասնակիցները Երևանից հասել են Լաչինի միջանցք
- Քաղաքացիները Երևանից ավտոերթով շարժվում են դեպի Լաչինի միջանցք
- Ռուս խաղաղապահները հավաստիացրել են արցախցիներին՝ ճանապարհը դեկտեմբերի 26-ին կբացվի
- Արցախում ակտիվիստները պահանջել են խաղաղապահներից բացել ճանապարհը, հակառակ դեպքում հանրահավաք կանեն և կքայլեն դեպի Շուշի
- Բացել Արցախի «կյանքի ճանապարհը»․Դերասանները բողոքի ակցիա են իրականացնում
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Որքան կարող եք տարածեք Արցախի ակցիաների մասին լուրերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան