Արցախցիները քայլերթով գնում են Ստեփանակերտի օդանավակայան՝ ռուս խաղաղապահների հրամանատարի հետ հանդիպման պահանջով
Մի խումբ արցախցիներ «Մենք ենք Մեր սարերը» հուշակոթողի տարածքից քայլերթ են մեկնարկել դեպի Ստեփանակերտի օդանավակայան:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ ակցիայի նախաձեռնողները տեղեկացրել են, որ պահանջելու են հանդիպում Արցախում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ և պահանջատեր են լինելու իրենց իրավունքներին:
Հիշեցնենք, որ այս ակցիայի մասին այսօր ավելի վաղ հայտնել էր «Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանը։ Նա նշել էր. «Ճանապարհն այդպես էլ չբացվեց, երեկվա հանդիպումները որևէ արդյունք չտվեցին։ Մենք օրեր առաջ մարդկանցով բարձրացել էինք ռուս խաղաղապահների անցակետ, խնդրել ու պահանջել կատարել նոյեմբերի 9-ին ստանձնած պարտավորությունները և ասել, որ այս նույն ժողովրդով ու ավելի շատ իջնելու ենք օդանավակայան, եթե ճանապարհը չբացվի»։
Հիշեցնենք, դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Լաչինի միջանցքն արդեն 20 օր չի վերահսկվում ռուս խաղաղապահների կողմից(լրացված)
- Այսօր երթով շարժվելու ենք դեպի օդանավակայան՝ պահանջելու հանդիպում ռուս խաղաղապահների հրամանատարի հետ. Տիգրան Պետրոսյան
- Ռուս խաղաղապահները հավաստիացրել են արցախցիներին՝ ճանապարհը դեկտեմբերի 26-ին կբացվի
- Արցախում ակտիվիստները պահանջել են խաղաղապահներից բացել ճանապարհը, հակառակ դեպքում հանրահավաք կանեն և կքայլեն դեպի Շուշի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան