ԱՄՆ-ն Իրանից պահանջել է ազատ արձակել բոլոր ցուցարարներին
ԱՄՆ-ը պահանջում է Իրանի իշխանություններից անվերապահորեն ազատ արձակել բոլոր բանտարկյալներին, ովքեր մասնակցել են երկրում հակակառավարական ցույցերին: «ՌԻԱ նովոստի» ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։
«Մենք պահանջում ենք անվերապահ ազատ արձակել բոլոր այն մարդկանց, ովքեր ազատազրկված են Իրանում՝ իրենց ազատությունների խաղաղ իրականացման համար»,-ասվում է հայտարարության մեջ։
Փրայսի խոսքով՝ միջազգային հանրությունը շարունակում է աջակցել «խիզախ իրանցի կանանց», այդ թվում՝ ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովից Իրանի հեռացման միջոցով։
Դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհուրդը (ECOSOC) կողմ է քվեարկել ԱՄՆ-ի բանաձևին, որով Իրանը բացառում է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովից՝ կանանց իրավունքները խախտելու համար: Բանաձեւին «կողմ» է քվեարկել 28 երկիր։ Դեմ են եղել 8 պետություններ, այդ թվում՝ Ռուսաստանը։ Իրանի ԱԳՆ-ն կտրականապես դատապարտել է բանաձեւը՝ ընդգծելով, որ այն իրավական ուժ չունի եւ հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը։
Հարակից հրապարակումներ`
- Իրանում վերջին անկարգությունների ժամանակ զոհվել է 200 մարդ
- Իրանում ձերբակալել են Գերագույն հոգևոր առաջնորդի զարմուհուն
- Իրանում Ադրբեջանի դեսպանը կանչվել է ԱԳՆ
- Իրանում անկարգությունները ծրագրել են օտարերկրյա հետախուզական ծառայությունները
- Մեծ Բրիտանիայի ԱԳՆ. Արևմուտքը կանգնած չէ Իրանում ընթացող անկարգությունների հետևում
- Բայդեն. Իրանում բողոքի ցույցերը դեռ երկար կշարունակվեն