Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարները տեղափոխվել են «Aurus»-ով, Ալիևն ու Տոկաևը նախընտրել են «Mercedes»
ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու համար Սանկտ Պետերբուրգ ժամանած երկրների ղեկավարներին տրամադրվել է «Աուրուս» մակնիշի ավտոմեքենաներ։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։
Հանդիպումն անցկացվել է նախագահական գրադարանում։ Վերջին ոչ պաշտոնական գագաթնաժողովը տեղի էր ունեցել Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում հոկտեմբերին։ Այն ժամանակ ԱՊՀ երկրների շատ առաջնորդներ քաղաքով և շրջակայքում տեղաշարժվելու համար նույնպես ընտրել էին ռուսական Aurus մակնիշի մեքենաներ։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևը, ինչպես և նախկինում, նախընտրել են իրենց Mercedes մեքենաները։ «Aurus» նախընտրել է Նիկոլ Փաշինյանը, նաև Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Բելառուսի ղեկավարները։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն մի քանի տարի է՝ օգտվում է ռուսական մակնիշի լիմուզինից։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 26-27-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվում է ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովը:
Հարակից հրապարակումներ`
- ԱՊՀ երկրների ղեկավարներին Ամանորի շնորհավորանքներով ոսկե մատանիներ են նվիրել
- ԱՊՀ երկրների ղեկավարները Սանկտ Պետերբուրգում ոչ պաշտոնական նախաճաշ կունենան
- ԱՊՀ գագաթնաժողովի մասնակիցները չեն փոխանակվի ամանորյա նվերներով
- ԱՊՀ շրջանակներում համագործակցությունն ամրապնդում է տարածաշրջանային կայունությունը և անվտանգությունը.Պուտին
- Պուտին. ԱՊՀ անդամների միջև ծագում են տարաձայնություններ, բայց դրանք լուծելու պատրաստակամություն կա
- Փաշինյանը մոռացավ արարողակարգային լուսանկարահանման մասին
- Փաշինյանը Ռուսաստան է մեկնել կնոջ ու դստեր հետ
- Փաշինյանը մեկնել է Ռուսաստան
- Սանկտ Պետերբուրգում նախատեսված չէ Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպում. Պեսկով
- Դեկտեմբերի 26-27-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը