«Երուսաղեմ շուն չկա՞»․ Ավետիք Իշխանյան
Հասարակական գործիչ Ավետիք Իշխանյանը գրում է․
«Մի կողմից հզոր, համառ, ազատասեր Արցախ, մյուս կողմից՝ նույն իր Արցախ-հայրենիքը դավաճանած սրիկա։ Նկատի ունեմ ստախոս, տիրոջ հրահանգները ստրկամտորեն կատարող ախք պաշտոնյա Արմեն Գրիգորյանին։
Հ-1 հակապետական հեռուստաընկերությամբ, այս ողորմելին բարբաջել է, թե իբր իրենք պայքարում են Հայաստանի ինքնիշխանության համար, իսկ Ռուսաստանն իրենց ստիպում է տալ «Զանգեզուրի միջանցք» և անդամակցել Միութենական պետությանը։
Լավ, միթե՞ կարելի է այդ աստիճան սրիկա լինել, որ հանուն քո ողորմելի պաշտոնի, ստել, փչել, վաճառել հայրենիքը։
Այս ողորմելի դավաճանին, որպես արցախցի նշելիս, հիշեցի հայտնի խոսքը․ «Երուսաղեմ շուն չկա՞»»։