Արցախի Հանրապետական ԲԿ-ում 10 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ, «Արևիկ» բուժմիավորումում 11 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: «Ընդերային լեյշմանիոզ» ախտորոշմամբ 4 ամսական արցախցի փոքրիկը շարունակում է բուժում ստանալ ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոնում և վիճակը կայունանում է:
«Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 10 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։
Բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար: ԱՀ առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը պատշաճ հաղթահարելու համար։
Հիշեցնենք, դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է:
Հարակից հրապարակումներ`
- Ռեանիմոբիլով «Մուրացան» ԲԿ է տեղափոխում ծանր վիճակում գտնվող արցախցի 4 ամսական երեխան
- Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ծանր վիճակում գտնվող 4 ամսական երեխան
- Արցախում ծանր վիճակում գտնվող մեկ հիվանդ մահացել է
- Հիվանդին Հայաստան տեղափոխելիս Արցախի շտապօգնության մեքենային ուղեկցել են խաղաղապահների և ԿԽՄԿ մեքենաները
- Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից հիվանդ է տեղափոխվել Հայաստան
- Պրոֆեսոր. Կարմիր խաչն այսօր պետք է գա ու ջեռուցումից, դեղորայքից զրկված երեխաներին օգնություն հասցնի
- Ադրբեջանը սպանում է հիվանդներին, որոնք ունեն դեղորայքի կարիք. Բժիշկների ակցիան ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց
- Արցախում ժամանակավորապես դադարեցվել են պլանային վիրահատությունները. ԱՆ
- Բժշկական հաստատություններում առկա դեղորայքային պաշարները կբավականացնեն մի քանի օր. Արցախի ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան