Արցախցիների պատվիրակը հանդիպել ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցչի հետ
Քիչ առաջ ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչը համաձայնել է և հանդիպել Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում ակցիա իրականացնող արցախցիների պատվիրակին՝ Տիգրան Պետրոսյանին:«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիպումից հետո Տիգրան Պետրոսյանը տեղեկացրել է, որ խաղաղապահ զորակազմի ներկայացուցչին է փոխանցել Անդրեյ Վոլկովի հետ հանդիպելու իրենց պահանջը:
Ակցիայի նախաձեռնողը տեղեկացրել է, որ մնալու են օդանավակայանի տարածքում մինչև հանդիպեն Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ և նրան փոխանցեն իրենց պահանջները։
«Կոնկրետ Անդրեյ Վոլկովի հետ պիտի հանդիպենք և իրեն ասենք, որպեսզի մեր պահանջները փոխանցի վերադասին: Կսպասենք այնքան մինչև մինչև ճանապարհը բացվի, որովհետև սա մեր արդարացի պահանջն է: Պետք է հասկանան, որ այստեղ ժողովուրդ է ապրում, ով ազատություն և կյանքի իրավունք է պահանջում»,-ընդգծել է Տ.Պետրոսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Մինչև չհանդիպենք Վոլկովին, չենք գնա այստեղից. Արցախցիները սպասում են խաղաղապահների հրամանատարին
- Ադրբեջանն առաջնորդվում է Արցախն աստիճանաբար Նախիջևանի վերածելու ծրագրով
- Արցախցիները քայլերթով գնում են Ստեփանակերտի օդանավակայան՝ ռուս խաղաղապահների հրամանատարի հետ հանդիպման պահանջով
- Ադրբեջանական հատուկ ծառայությունները Արցախի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում. ԱԱԾ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան