Ռեկտորի ընտրության արդյունքների հաստատումն անհարկի ձգձգում են. Բրյուսովի անվան համալսարան
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով հաստատել ռեկտորի ընտրության արդյունքները․
«2022 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ԲՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ գաղտնի քվեարկության արդյունքներով ԲՊՀ բոլոր ստորաբաժանումների կողմից առաջադրված թեկնածու Կարինե Հարությունյանը ստացել է հոգաբարձուների խորհրդի անդամների 12 կողմ ձայն, իսկ ինքնաառաջադրված Դավիթ Գյուրջինյանը՝ 8 կողմ ձայն։ Հաշվիչ հանձնաժողովի բոլոր անդամները ստորագրել են արձանագրությունը, որի համաձայն Կարինե Հարությունյանը ընտրվել է ԲՊՀ-ի ռեկտոր։ Քվեարկության արդյունքները միաձայն հաստատվել է հոգաբարձուների խորհրդի կողմից։ Ռեկտորի ընտրության համար գումարված հոգաբարձուների խորհդի նիստը նախագահել է ՀՀ փոխվարչապետ, հոգաբարձուների խորհդի նախագահ Համբարձում Մաթևոսյանը։ Որպես կանոն հոգաբաձուների խորհդի կողմից ընդունված որոշումները և արձանագրությունները խորհրդի նախագահը ստորագրել է խորհրդի քարտուղարի կողմից պատրաստելուց հետո մեկ-երկու օրվա ընթացքում։ Նման գործելաոճը կիրառվել է նախկինում հոգաբարձուների խորհդի բոլոր նախագահների կողմից։
2022 թվականի դեկտեմբերի 9-ով թվագրված արձանագրությունը և որոշումը նիստի անցկացումից հետո առաջին աշխատանքային օրը, ընդունված գործելաոճի համաձայն, փոխանցվել է Համբարձում Մաթևոսյանի օգնականին՝ ստորագման ներկայացնելու համար։ Սակայն Համբարձում Մաթևոսյանը անհասկանալի ու անհայտ պատճառով հրաժարվում է ստորագրել արձանագրությունը և որոշումը։
ԲՊՀ-ն արձանագրությունը և որոշումը նաև փոստային կապի միջոցով առաքել է Համբարձում Մաթևոսյանին և մինչ օրս, կրկին պատասխան չի ստացվել։
Սույն թվականի դեկտեմբերի 22-ին ԲՊՀ-ն գրությամբ դիմել է ՀՀ վարչապետին և ՀՀ ԿԳՄՍ նախարարին՝ ԲՊՀ ռեկտորի պաշտոնում Կարինե Հարությունյանի ընտրության արդյունքները հաստատելու համար։ Գրությանը կցվել են հաշվիչ հանձնաժողովի արձանագրությունը, հոգաբարձուների խորհդի նիստին ներկա անդամների ցանկը, նիստի արձանագրությունը խորհրդի քարտուղարի ստորագրությամբ, ինչպես նաև խորհդի նիստի տեսաձայնագրությունը։
Ամփոփելով՝ հանգում ենք այն եզրակացության, որ վերոգրյալի բուն նպատակը ռեկտորի ընտրության արդյունքների հաստատման անհարկի ձգձգումն է, քանի որ 2023 թվականի հունվարի 11-ին լրանում է ռեկտորի պաշտոնավարման ժամկետը։
Կոչ ենք անում պատասխանատուներին հաստատել ռեկտորի ընտրության արդյունքները, քանի որ հակառակ պարագայում կարող է առաջանալ ԲՊՀ-ի կառավարման ճգնաժամ, որից կտուժեն հազարավոր ուսանողներ ու աշխատակիցներ»։
Հարակից հրապարակումներ`
- Քրեական վարույթ՝ Բրյուսովի համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում կատարված խուլիգանության դեպքով
- Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր է վերընտրվել Կարինե Հարությունյանը
- Բրյուսովի անվան համալսարանի ուսխորհուրդ. Այս արհեստական ձգձգումը պատահական չէ
- Բրյուսովի անվան համալսարանից արձագանքում են Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթին
- Բրյուսովի անվան պետական համալսարան ընդունվողների թիվը հինգ տարվա կտրվածքով շուրջ երեք անգամ աճել է
- Nemra-ի ելույթը՝ ի աջակցություն բրյուսովցիների
- Մենք պատրաստ ենք եղել, հիմա էլ պատրաստ ենք առողջ քննարկման. Դումանյանը հանդիպել է Բրյուսովի ուսանողներին