Հաջորդ ձմեռը Եվրոպայի համար ավելի ծանր կլինի. ՄԷԳ
Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլը հայտնել է, որ հաջորդ ձմեռը Եվրոպայում դժվար է լինելու գազի պակասի պատճառով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Եվրոպան այս ձմռանն ընդհանուր առմամբ կդիմանա, քանի որ եվրոպական գազի պահեստարանները փաստացի լցված են 90%-ով։ Սակայն 2023 թվականի փետրվար-մարտ ամիսներին գազի պաշարները կնվազեն մոտ 30%-ով։ Հաջորդ ձմռանը շատ դժվար կլինի պաշարները հասցնել 80-90%-ի: Այժմ Եվրոպա դեռ ռուսական գազ է մատակարարվում, հետագայում դա, ամենայն հավանականությամբ, չի լինի», - նշել է Բիրոլը։
ՄԷԳ-ն ավելի վաղ նախազգուշացրել էր, որ 2023 թվականին Եվրոպան հաջորդ տարի կարող է բախվել մինչև 30 միլիարդ խորանարդ մետր գազի դեֆիցիտի։
Եվրամիությունում էներգետիկ ճգնաժամը սրվեց հուլիսի սկզբին, երբ եղան Ռուսաստանից գազի մատակարարման առաջին ընդհատումները, որոնք, ի թիվս այլ բաների, կապված էին «Հյուսիսային հոսքի» համար տուրբինների պահպանման հետ՝ Ռուսաստանի Դաշնության դեմ կիրառվող պատժամիջոցների պատճառով:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են