Տնտեսություն 17:39 27/12/2022 Հայաստան

«Լույս». Երևանի բյուջեում կապիտալ ծախսերի կրճատման կառուցվածքային ուսումնասիրությունը մտահոգությունների տեղիք է տալիս

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Երևան քաղաքի 2023թ. բյուջեն։

Հարկ է արձանագրել, որ՝

• 2023թ.-ի համար նախատեսված եկամուտների ամբողջական հավաքագրումը խնդրահարույց է։ 2018-2021թթ. ժամանակաշրջանի բոլոր տարիներին Երևան քաղաքի բյուջեի եկամուտների հավաքագրումը թերակատարվել է թե՛ հաստատված բյուջեի և թե՛ ճշտված պլանի մեծության համեմատ։ 2022թ. 9 ամիսների դինամիկայի պահպանման դեպքում սպասվում է, որ 2022-ը ևս բացառություն չի լինի։ Մինչդեռ, 2023թ.-ի բյուջեով նախատեսվում է, որ ընդհանուր եկամուտները 2022-ի ցուցանիշին գերազանցելու են 11.1%-ով։

• Կապիտալ ծախսերի 10%-ով նվազեցումը վկայում է քաղաքային իշխանությունների՝ ծախսերը բարձր արդյունավետությամբ, ժամանակին և ամբողջ ծավալով կատարելու անընդունակության մասին։ Կապիտալ ծախսերի կրճատման կառուցվածքային ուսումնասիրությունը մտահոգությունների տեղիք է տալիս՝ որոշ կարևոր ուղղություններով կատարվող կապիտալ ծախսերն առավել մեծ չափով են կրճատվելու։ Հարկ է ընդգծել, որ 2018-2021թթ. այս ուղղությամբ ծախսերը զգալիորեն թերակատարվել են։ Ամենայն հավանականությամբ դրանք կթերակատարվեն նաև 2022թ.-ին, քանի որ 2022թ. բյուջեի կատարման 9 ամիսների հաշվետվության համաձայն երեք եռամսյակների ընթացքում կատարվել են այդ հաշվետվությունում ներկայացվող տարեկան ճշտված պլանով նախատեսված ցուցանիշի մեկ քառորդից քիչ կապիտալ ծախսեր:

• Ըստ իրականացվող ծրագրերի` բյուջեի ծախսերի ուսումնասիրությունը մտահոգությունների տեղիք է տալիս. ինչպես 2022թ.-ի, այնպես էլ 2023-ի բյուջեով նվազեցումներ են նախատեսված քաղաքային զարգացմանն ուղղված մի շարք կարևոր ծրագրերի ֆինանսավորման մասով, այն դեպքում, երբ ֆինանսավորումը չնվազեցված (առանձին դեպքերում՝ նույնիսկ ավելացված) որոշ ծրագրերի նպատակահարմարությունը ներկա պայմաններում այնքան էլ արդարացված չէ, կամ դրանց իրականացումը կարող է պարունակել կոռուպցիոն ռիսկեր` վտանգելով բյուջեի միջոցների արդյունավետ օգտագործումը:

• Բյուջեի պակասուրդի պլանավորվող մեծությունն իրատեսական չէ։ Չնայած Երևան քաղաքի 2018-2021թթ. ժամանակահատվածի բոլոր տարիների բյուջեներով պլանավորվել է պակասուրդ, այնուամենայնիվ, բոլոր այդ տարիներին դրանք փաստացի եղել են հավելուրդային: Դատելով 2022թ. առաջին 9 ամիսների բյուջեի կատարման հաշվետվությունից՝ կարելի է ակնկալել, որ 2022-ին ևս բյուջեն հավելուրդային կլինի (2022թ. բյուջեով նախապես ծրագրված էր 4.3 մլրդ դրամի պակասուրդ, որը հետագայում, համաձայն Երևան քաղաքի 2022-ի բյուջեի 9 ամիսների կատարման հաշվետվության, տարեկան ճշտված պլանով բարձրացվել էր մինչև 24.3 մլրդ դրամ, մինչդեռ առաջին 9 ամիսների արդյունքներով փաստացի ձևավորվել է 1.5 մլրդ դրամի հավելուրդ)։

• Փաստերը վկայում են պլանավորման ոլորտում առկա լուրջ խնդիրների մասին։ Այսպես, օրինակ՝ 2022-ի 9 ամիսներին բյուջեի կատարման հաշվետվությունում (փաստաթղթի ստեղծման ամսաթիվը՝ 28.10.2022թ.) նշվում է, որ ըստ տարեկան ճշտված պլանի 2022թ. բյուջեով նախատեսվում են 106.5 մլրդ դրամի եկամուտներ, 130.8 մլրդ դրամի ծախսեր և 24.3 մլրդ դրամ պակասուրդ, իսկ արդեն համաձայն Երևանի քաղաքապետի 2023թ. բյուջետային ուղերձի (փաստաթղթի ստեղծման ամսաթիվը՝ 16.11.2022թ.) ստացվում է, որ 2022-ի ճշտված պլանով նախատեսվում են 91.4 մլրդ դրամի եկամուտներ և 98.8 մլրդ դրամի ծախսեր։

Ընդամենը մի քանի օրվա ընթացքում նման էական ճշտման արդյունքում տրամագծորեն փոխվում է 2023թ.-ի բյուջեի վերաբերյալ ընդհանուր գնահատականը` պլանավորված ցուցանիշների արժանահավատության մասով։ Քաղաքապետի ուղերձում նշվում է, որ 2023-ի բյուջեի եկամուտները 2022-ի ճշտված ցուցանիշին գերազանցում են 13.7 մլրդ դրամով։ Մինչդեռ, 2022թ. 9 ամիսներին բյուջեի կատարման հաշվետվությունում նշված ճշտված պլանի ցուցանիշների հետ համեմատելու դեպքում ստացվում է, որ Երևան քաղաքի 2023թ. բյուջեով և՛ եկամուտները, և՛ ծախսերը զիջում են 2022-ին (ընդ որում, ծախսերը զգալիորեն՝ 25.3 մլրդ դրամով կամ 19.3%-ով)։ Տարվա ընթացքում մի քանի անգամ սովորական գործելաոճ դարձած բյուջեի էական ճշտումներ կատարելուց հետո, միևնույն է, փաստացի ցուցանիշները հեռու են մնում պլանավորված ցուցանիշներից։

Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեի ամբողջական վերլուծությունը հասանելի է հետևյալ հղումով։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}