Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը դեռևս նոյեմբերից պատրաստել և ուղղորդել է հանրային կարծիքը Լաչինի հումանիտար միջանցքի արգելափակման համար. Զեկույց
Երեկ՝ ուշ երեկոյան, հրապարակվել է Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների հաստատությունների համատեղ զեկույցն անգլերեն, որտեղ թարմ տեղեկություններ են ներկայացվում Լաչինի միջանցքի՝ արդեն 16 օր տևող շրջափակման հետևանքները։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։
Զեկույցում ամփոփվել է ադրբեջանական հանրային խոսույթը և վերլուծվել են ադրբեջանցի պաշտոնատար անձանց հայտարարությունները, որի արդյունքներով հետևությունն այն է, որ ադրբեջանական քաղաքական ղեկավարությունը կառավարության պաշտոնական ու մերձպաշտոնական տեղեկատվական ու հանրային կարծիքի ձևավորման հիմնական միջոցներով և փորձված մեթոդների կիրառմամբ, դեռևս նոյեմբեր ամսից պատրաստել և ուղղորդել է հանրային կարծիքը Լաչինի հումանիտար միջանցքի արգելափակման համար։ Հայատյացության ու հենց Արցախի հայության նկատմամբ էթնիկ ատելության հրահրման ու բորբոքման փորձված մեթոդները շարունակվել են լայնորեն կիրառվել ադրբեջանական իշխանական քարոզչամեքենայի կողմից՝ դրանք փորձելով տեղավորել կեղծ բնապահպանական սենտիմենտների համատեքստում։
Զեկույցում թարմացվել են նաև նոր երևան եկած փաստեր կեղծ բնապահպանական ակցիայի մասնակիցների վերաբերյալ, ներկայացվել է ստեղծված հումանիտար ճգնաժամի պայմաններում իրավունքների վիճակը։
Հաստատված պրակտիկայի համաձայն զեկույցը կներկայացվի միջազգային մարդու իրավունքների մանդատ ունեցող կազմակերպություններին ու դերակատարներին, ինչպես նաև հասանելի կդարձվի միջազգային դատական այն ատյաններին, որտեղ ի թիվս այլնի, նախաձեռնված է Արցախը Հայաստանի ու աշխարհի հետ կապող միակ ճանապարհի արգելափակումը Ադրբեջանի կողմից դադարեցնելու մասին Հայաստանի պահանջը։
Հարակից հրապարակումներ`
- Ասկերանում շաքարավազի, բանջարեղենի պակաս կա, ձավարեղեն չկա, սպառման եզրին են ծխախոտն ու հիգիենայի պարագաները. վարչակազմի ղեկավար
- Ռուբեն Վարդանյան. Արդեն խնդիրներ են սկսել առաջանալ նաև տնտեսական ոլորտում
- Բնապահպան ներկայացող անձինք ճանապարհի շրջափակված հատված հասել են Ադրբեջանի պետական մարմինների ուղեկցությամբ. Դատախազություն
- «Բնապահպանական պահանջներն» աստիճանաբար ընդլայնվեցին, հիմա էլ՝ ՀՀ 8 գյուղերի նկատմամբ տարածքային պահանջներ. Աբրահամյան
- Ադրբեջանցի «բնապահպանների» նոր դեմքը
- Կիրակոսյան. ՄԻԵԴ-ի արձագանքը պայմանավորված է նրանով, որ տեղի ունեցողը շատ ցավալի, հումանիտար տեսանկյունից հակամարդկային քայլ է
- Մարդասիրության ոլորտի համաշխարհային առաջնորդները կոչ են անում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու հումանիտար աղետն Արցախում
- Արցախ. կիսադատարկ խանութներ ու դեղատներ
- HRW. ԼՂ-ն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի երկարատև արգելափակումը կարող է հանգեցնել հումանիտար սարսափելի հետևանքների
- ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ. Համաձայնեցվում է ԼՂ հանքավայրեր ադրբեջանցի բնապահպանների այցելության կարգը
- Ստեփանակերտի շուկայում արկղերը դատարկվել են, ծածկել, գնացել են տուն
- ԼՂ կանգնած է պարենի, էներգիայի և ընդհանուր հումանիտար ճգնաժամի անմիջական սպառնալիքի առջև. Արարատ Միրզոյանը՝ ՄԱԿ-ում
- «Բնապահպան ակտիվիստ առաջնորդներն» ուղիղ ֆինանսավորվում են Ադրբեջանի կառավարությունից․«Թաթոյան» հիմնադրամ
- Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքները
- ԱԳՆ. Օտարերկրյա դիվանագետներին ներկայացվել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը
- Բողոքի ակցիա. Բնապահպանական քողի տակ Լաչինի միջանցքում Ադրբեջանի ու Թուրքիայի հատուկջոկատայիններն են ու գորշ գայլերը
- Ադրբեջանի գործողությունները կարող են հանգեցնել լայնածավալ հումանիտար աղետի. ՀՀ ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են