Ղամբարյան. Քաղաքական իշխանության ջրաղացին որևէ կերպ ջուր լցնելը մեզ ի վերջո կտանի հոբսյան
Քրեական իրավունքի մասնագետ, իրավագիտութան դոկտոր Արթուր Ղամբարյանը գրում է.
«Աննա Փիլոսյանի դեմ, անհասկանալի շարժառիթներով (ավելի ճիշտ` փաստացի արջի ծառայություն մատուցելով), կարգապահական վարույթ հարուցելուն որևէ կերպ նպաստելը կա’մ հասարակական բարոյական արժեքների կազմալուծման գործընթացի ցուցիչ է, կա’մ պարզապես սեփական արարքների ու դրա հետևանքների նկատմամբ ոչ հեռատեսության ցուցիչ է:
Քաղաքական իշխանության (կամայականությունների) ջրաղացին որևէ կերպ ջուր լցնելը (դատական իշխանությանն ահաբեկելու իմաստով), անկախ տեղեկությունների հիմնավորվածության, մեզ ի վերջո կտանի հոբսյան` «մարդը մարդուն գայլ է» վիճակին, որտեղ բոլորը պատերազմում էին բոլորի դեմ:
Ի դեպ, Էրիկի հետ այս գործընթացը կապելն` առկա խնդիրը էլ ավելի խորացնելու միտում ունի. վստահեցնում եմ, որ Էրիկին վերագրվողը` նրա մարդկային տեսակին օտար է»։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Բաբայանը հրավիրում է ԱՆ ուշադրությունը. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը արել է նույն բանը (ավելի ծանր), ինչը վերագրվել է Աննա Փիլոսյանին
- «Այս քայլն ուղղված է Ռուբեն Մելիքյանի դեմ»
- Հեռանում եմ այնպես, ինչպես եկել եմ՝ խիղճս մաքուր ու ճակատս պարզ․ Աննա Փիլոսյան
- Ռուբեն Մելիքյանին հարվածելու համար դադարեցնել նրա կնոջ լիազորությունները, անբարոյականություն է․ Փաստաբան
- ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները
- Բաց նամակ USAID-ի ղեկավարին. Դատավոր Փիլոսյանը ցուցաբերել է 99,9% կատարողականություն
- Միայն դատավորները՝ պատմուճան կրողները, գիտեն թե՛ պատմուճանի ծանրությունը, թե՛ աթոռի ծանրությունը․ Աննա Փիլոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան