Դոնեցկի Մակեևկա քաղաքում 8 հոգանոց ընտանիքի են սպանել, այդ թվում՝ 4 երեխա
Դոնեցկի Մակեևկա քաղաքում ութ հոգուց բաղկացած ընտանիքի սպանությունը բացահայտվել է։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Դոնեցկի ՆԳՆ-ն։
Ըստ գերատեսչության՝ ժամը 21:15-ին հերթապահ մասում հաղորդագրություն է ստացվել առանձնատներից մեկի տարածքում ութ դիակի հայտնաբերման մասին, որոնց թվում եղել են չորս անչափահասներ: Հանցագործները նաև գողացել են Skoda ավտոմեքենան։
Հանցագործությունը կատարելու կասկածանքով իրավապահները «տաք հետքերով» ձերբակալել են «Կալինինսկի» միկրոշրջանի նախկինում դատված երեք բնակիչների, որոնք խոստովանել են, որ հանցագործությունը կատարել են ավտոմեքենա և արժեքավոր գույք հափշտակելու նպատակով։
Նախաքննությունը շարունակվում է։ Նախարարությունից նշել են, որ կասկածյալների ենթադրյալ գործողությունները վերաբերում են ՌԴ քրեական օրենսգրքի «Երկու կամ ավելի անձանց սպանություն» հոդվածին (105-րդ հոդվածի 2-րդ մաս):
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին