Պեմզաշենի սահմռկեցուցիչ սպանությունների գործով մեղադրյալներից Վրույր Բարսեղյանը ճանաչվել է մեղսունակ
Պեմզաշենի գործով տուժող կողմի փաստաբան Գարիկ Գալիկյանը գրում է.
«Պեմզաշենի սահմռկեցուցիչ սպանությունների գործով շատերին հուզող հարցի վերաբերյալ, առ այն, որ մեղադրյալներից Վրույր Բարսեղյանը տառապում է հոգեկան առողջական խնդրով և կարող է ճանաչվել ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿ, ինչի արդյունքում կարող է խուսափել պատժից, նշեմ, որ ստացվել է Ամբուլատոր դատահոգեբուժական հանձնաժողովի փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն մեղադրյալ Վրույր Բարսեղյանը ճանաչվել է ՄԵՂՍՈՒՆԱԿ։ (անձը հիվանդ չէ և գիտակցել է կատարածը)
Ավելին, ըստ փորձագետի եզրակացության Վրույր Բարսեղյանը իր ներկա հոգեկան վիճակով կարող է մասնակցել քննչական և դատաքննչական գործողություններին»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում առանձնապես ծանր հանցագործություն էր կատարվել։ Ժամը 12.28-ին Արթիկի հրշեջ-փրկարարական ծառայությունից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ Պեմզաշենի դպրոցի դիմացի տան դուռը փակ է: Հրշեջ-փրկարարները բացել էին դուռը։ Տան ննջասենյակում հայտնաբերվել էին 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի, նրա 12-ամյա դստեր և 8-ամյա որդու դիերը՝ կտրած-ծակած վնասվածքներով։
Գործով երկու անձ կալանավորված է։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Պեմզաշենի գործով տուժողի ներկայացուցիչ ես նույնպես նման տեղեկատվության չեմ տիրապետում
- Պեմզաշենում կանայք փորձել են հաշվեհարդար տեսնել
- Մանրամասներ՝ Պեմզաշենում 31-ամյա կնոջ և նրա երկու երեխաների սպանություններից․ Ոստիկանություն
- Պեմզաշենի սպանությունների գործով երկու անձ կալանավորվել է․ ՔԿ
- Պեմզաշենում աղջիկ երեխային սպանելուց առաջ սեռական բռնության են ենթարկել
- Պեմզաշենում 31-ամյա կնոջ և նրա երկու երեխաների սպանություններ կատարած անձը խոստովանել է
- Պեմզաշենում 31-ամյա կնոջ և նրա երկու երեխաների սպանության կասկածանքով ձերբակալվել է Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ
- Պեմզաշենում կատարված սպանությունների գործով ոստիկանությունը խոստանում է դրամական պարգև աջակցողներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան