Վրաստանը նախատեսում է մի քանի ամսից թողարկել առաջին անօդաչու թռչող սարքը
Վրաստանը Լեհաստանի հետ միասին նախատեսում է մի քանի ամսից արտադրել առաջին անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ): Այս մասին երեքշաբթի հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ելույթ ունենալով կառավարության 2022 թվականի կատարած աշխատանքի մասին զեկույցով։
«Լեհական ընկերության հետ մենք սկսում ենք անօդաչու թռչող սարքերի արտադրությունը, մի քանի ամսից կսկսվի անօդաչու թռչող սարքերի արտադրությունը, մեր երկիրը կկարողանա մի քանի հազար անօդաչու թռչող սարք արտադրել»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է Ղարիբաշվիլին։
Կառավարության ղեկավարը նաև հավելել է, որ հանրապետությունը համագործակցում է իսրայելական Rafael ընկերության հետ հակաօդային պաշտպանության ուժեղացման համար։ Համագործակցությունը ենթադրում է գործող համակարգերի արդիականացում, ինչպես նաև նորերի գնում։
Այս տարվա նոյեմբերին հայտնի դարձավ, որ լեհական WB Electronics ընկերությունը և վրացական «Դելտա» պետական ռազմական գիտատեխնիկական կենտրոնը ստեղծել են «Դելտա - WB» համատեղ ձեռնարկություն, որը կարտադրի անօդաչու թռչող սարքեր։
Հարակից հրապարակումներ`
- ԵԽ-ից հայտնում են, որ Սահակաշվիլու գործն ու Վրաստանի անդամակցությունը ԵՄ-ին անբաժանելի են
- Վրաստանցիները Google-ում ավելի հաճախ որոնվել են translation (թարգմանություն) բառը
- Վրաստանի նախագահը չի մասնակցել համաժողովին արարողակարգի կոպիտ խախտման պատճառով
- Վրաստանում Սահակաշվիլուն ներում շնորհելու պահանջով ցույց է տեղի ունեցել
- Վրաստանի կառավարությունը գեներատորներ է ուղարկում Ուկրաինա
- Վրաստանից դեպի Հայաստան վերաարտահանումը կրկնապատկվել է
- Միխեիլ Սաակաշվիլու օրգանիզմում թունավորման աստիճանի վտանգավոր նյութեր չեն հայտնաբերվել. Վրաստանի ԱՆ
- Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ հավանություն է տվել քաղաքացիության վերականգնման մասին օրինագծին
- Վրաստանից հայտարարել են, որ ՌԴ-ի հետ օդային հաղորդակցության վերականգնման հարց օրակարգում չկա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան