Փաշինյան. Լաչինի միջանցքն արդեն 20 օր չի վերահսկվում ռուս խաղաղապահների կողմից(լրացված)
«Լաչինի միջանցքը 20 օր է՝ չի գտնվում ռուս խաղաղապահների վերահսկողության տակ, պետք է խնդրի լուծման ուղիներ փնտրել»,-Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինին ասել է Նիկոլ Փաշինյանը։ Լուրը հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում երկկողմանի բանակցություններ են վարել ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում։
Կրեմլի պաշտոնական կայում հրապարակվել է հանդիպման արարողակարգային հատվածը.
«Վլադիմիր Պուտին-Նիկոլ Վլադիմիրովիչ, մենք վերջերս միջկառավարական հանձնաժողովի նիստ անցկացրինք, և մեր գործընկերները հայտարարեցին, որ մեր տնտեսության վիճակը շատ դրական է զարգանում: Այս տարվա տասը ամիսների ընթացքում ապրանքաշրջանառության 73 % աճ է գրանցվել։ Սա լավ արդյունք է։
Բայց մենք երեկ սկսեցինք, և հաջողվեց երեքով խոսե, իհարկե, հիմնական խնդիրը Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորումն է, հայ-ադրբեջանական հարաբերությունները, այն ամենը, ինչ կապված է Ղարաբաղի հետ։
Այսպիսով, ինչպես պայմանավորվել ենք, մանրամասն կքննարկենք այս բոլոր հարցերը։
Նիկոլայ Փաշինյան. Շնորհակալություն, Վլադիմիր Վլադիմիրովիչ:
Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել հրավերի, ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը կազմակերպելու համար։ Սա արդեն բարի ավանդույթ է դառնում ԱՊՀ-ի համար։
Իհարկե, դուք իրավացի եք, այս պահին գլխավոր, ամենահրատապ խնդիրը ճգնաժամն է, որը մենք ունենք Լաչինի միջանցքում։ Գիտեք, Լաչինի միջանցքը գրեթե 20 օր արգելափակված է։ Սա ռուս խաղաղապահների պատասխանատվության ոլորտն է Լեռնային Ղարաբաղում:
Ուզում եմ հիշեցնել, որ, համաձայն ՌԴ նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության, Լաչինի միջանցքը պետք է գտնվի ռուս խաղաղապահների հսկողության տակ, իսկ Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորել է ուղևորների, բեռների, մարդկանց անխոչընդոտ անցում Լաչինի միջանցքով:
Այժմ պարզվում է, որ Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ չէ։ Իհարկե, ես կցանկանայի քննարկել այս իրավիճակը, թե ինչ տարբերակներ կան։
Շնորհակալություն այս հնարավորության համար»:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանն ու Պուտինը Սանկտ Պետերբուրգում երկկողմանի բանակցություններ են վարել
- Այսօր երթով շարժվելու ենք դեպի օդանավակայան՝ պահանջելու հանդիպում ռուս խաղաղապահների հրամանատարի հետ. Տիգրան Պետրոսյան
- Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարները տեղափոխվել են «Aurus»-ով, Ալիևն ու Տոկաևը նախընտրել են «Mercedes»
- ԱՊՀ երկրների ղեկավարներին Ամանորի շնորհավորանքներով ոսկե մատանիներ են նվիրել
- Փաշինյանը մոռացավ արարողակարգային լուսանկարահանման մասին
- Բելառուսում քննարկվել են ԱՊՀ-ի 2023 թվականի փոխգործակցության ծրագրերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան