Տնտեսություն 20:26 27/12/2022 Հայաստան

Հիմնավորումներ, որոնք բավարար հիմք են Քարաբերդի ոսկու տենդին բացասական եզրակացություն տալու համար․ Օլեգ Դուլգարյան

«Համայնքների համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանը գրում է

Ստորև ներկայացնում ենք հիմնավորումներ, որոնք բավարար հիմք են Քարաբերդի ոսկու տենդին բացասական եզրակացություն տալու համար։

2022 թվականի դեկտեմբերի 22-ին ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի ղեկավարի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, Փամբակ գյուղ, 1-ին փողոց, 23 շենք) «ԱՍՍԱԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ձեռնարկմամբ տեղի են ունեցել երկու հանրային քննարկումներ:

1. Ժամը 11:00-ին ՝ «Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության ժամկետի երկարաձգում (ՀՀ Լոռու մարզի Քարաբերդի ոսկու հանքավայր / կենտրոնական տեղամաս)» նախատեսվող գործունեության վերաբերյալ:

2. Ժամը 13:00-ին ՝«Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն (ՀՀ Լոռու մարզի Քարաբերդի ոսկու հանքավայրի Կենտրոնական տեղամասի արևելյան և հարավային թևերում)» նախատեսվող գործունեության վերաբերյալ:
Թե ինչպես են անցել հանրային քննարկումները ժամը 11:00-ին, մեզ հայտնի չէ, քանզի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, լրագրողները, բնապահպանները, շրջակա միջավայրի վրա Քարաբերդի հանքավայրի բացասական ազդեցությամբ մտահոգված  քաղաքացիները մասնակցել են հիմնականում ժամը 13:00-ին տեղի ունեցած հանրային քննարկմանը, ինչը պամանավորված է նրանով, որ վերջիններս լավ տեղեկացված չեն եղել ժամը 11:00-ին նախատեսված հանրային քննարկման վերաբերյալ։

Ժամը 13։00-ին մեկնարկած հանրային քննարկումները «Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն (ՀՀ Լոռու մարզի Քարաբերդի ոսկու հանքավայրի Կենտրոնական տեղամասի արևելյան և հարավային թևերում)» նախատեսվող գործունեության վերաբերյալ անցել են բավականաչափ թեժ մթնոլորտում։

Ստորև ներկայացնում ենք այն դիտարկումներն ու պնդումները, որոնք մեր կարծիքով հիմք են հանդիսանում, որպեսզի «ԱՍՍԱԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ձեռնարկած գործունեության վերաբերյալ տրվի բացասական եզրակացություն։

1.  «ԱՍՍԱԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2022 թվականի նոյեմբերի 4- ին, ժամը 14:00-ին նախաձեռնել էր «ՀՀ Լոռու մարզի Քարաբերդի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասի արևելյան և հարավային թևերում 2022-2025 թթ․ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման ծրագրի», «Չինական արտադրության էկոտեխնոլոգիայով հանքահարստացուցիչ ֆաբրիկայի նախագծի» և «Կենտրոնական տեղամասի արդյունահանման նախագծի ժամկետի երկարացման» շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտերի վերաբերյալ նախնական հանրային քննարկումներ, որոնք պետք է տեղի ունենային համայնքի ղեկավարի վարչական շենքում, սակայն հավաքված քաղաքացիները, ակտիվիստները և Վանաձոր ու Փամբակ համայնքի բնակիչները թույլ չտվեցին հանրային քննարկումները կայանան՝ հայտնելով իրենց անհամաձայնությունը նախատեսվող գործունեության վերաբերյալ, ինչը փաստացի ցույց է տալիս, որ շահագրգիռ հանրության զգալի հատված դեմ է տվյալ նախագծին բնապահպանական, գյուղատնտեսական, առողջապահական նկատառումներից ելնելով։

2. 2022 թվականի դեկտեմբերի 21-ին, ժամը 13:00-ին Լոռու մարզի Փամբակ համայնքի ղեկավարի վարչական շենքում տեղի ունեցած «Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն (ՀՀ Լոռու մարզի Քարաբերդի ոսկու հանքավայրի Կենտրոնական տեղամասի արևելյան և հարավային թևերում)» նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային քննարկման  ժամանակ համայնքի մի խումբ բնակիչներ արտահայտեցին իրենց անհամաձայնությունը և իրենց մտահոգությունը նախատեսվող գործունեության վերաբերյալ։  Մի քաղաքացի նշեց, որ իր գյուղատնտեսական նշանակության հողերը պատված են փոշիով, ինչը պայմանավորված է Քարաբերդի գործող հանքավայրի ազդեցությամբ։

Փամբակ համայնքի Քարաբերդ բնակավայրի Քյոխվախլու տեղամասի բնակչուհի Անահիտ Թումանյանն էլ նշեց, որ իրենց թաղամասի բնակիչների առողջությունը շարունակաբար վատթարանում է, ինչպես նաև տեղի է ունենում ընտանի կենդանիների շարունակական անկում, ուստի իրենք դեմ են հանքի ընդլայնման հեռանկարին ուղղված ցանկացած գործունեությանը։  Պետք է նշենք, որ Քարաբերդ բնակավայրի Քյոխվախլու թաղամասը  ուղղակի ազդակիր թաղամաս է, այն գտնվում է Քարաբերդի գործող հանքավայրի ներքևի մասում, 500 մ-1 կմ հեռավորության վրա, և հանդիսանում  է անասնապահական թաղամաս, առկա են խոշոր և մանր եղջերավոր ընտանի կենդանիների մեծ տնտեսություններ։

3. Հանրային քննարկումները անցան բավականաչափ թեժ և լարված մթնոլորտում, ներկա մասնակիցների զգալի մասը նախատեսվող գործունեության կամ նախաձեռնող ընկերության ակնհայտ կողմնակիցներ էին (այդ թվում ընկերության աշխատակիցներ), ներկա են եղել մասնակիցներ, ովքեր բավականաչափ լարված էին պահում մթնոլորտը։ Օրինակ՝ բնապահպաններին ասվեց, թե լսել են, որ նրանց տերերը ադրբեջանցիներ են, ինչը էլ ավելի խորացրեց լարվածությունը։ Նման մթնոլորտում համայնքի բնակիչներից, ովքեր եկել էին դեմ կարծիք արտահայտելու նախատեսվող գործունեության վերաբերյալ, ուղղակի լռեցին և առանձնազրույցում դիմում էին խնդրանքով բնաահպաններին և ակտիվիստներին, որ նրանք պայքարեն իրենց համայնքի առողջ շրջակա միջավայրի համար (կարող եք սույն հղմամբ դիտել «Քաղաքացու ձայնը» մեդիա-հարթակի պատրաստած ռեպորտաժը և ծանոթանալ քննարկման բովանդակությանը, հնչած մտքերին և մթնոլորտին։

4. Հանրային քննարկմանը մասնակցում էին Վանաձոր քաղաքի բնակիչներ, ովքեր միասնաբար դեմ արտահայտվեցին նախատեսվող գործունեությանը՝ նշելով, որ ազդեցության անմիջական կրողը հենց Վանաձորն է, թեև վարչական առումով գործունեության համար նախատեսված տարածքը գտնվում է Փամբակ համայնքի տարածքում։

5. Քննարկմանը մասնակցող բնապահպանները նշեցին, որ ըստ «Ураноносность геологических формаций Армении» գրքում բերված տվյալների (հրատ․ 2010թ․)  ուսումնասիրության համար նախատեսվող տարածքում առկա է ուրան։

 

6. Քննարկման ընթացքում Օլեգ Դուլգարյանը «ԱՍՍԱԹ» ընկերության ներկայացուցիչներին ներկայացրեց եզրակացություն ընկերության կողմից չկատարված պարտավորությունների վերաբերյալ, որը ներկայացված է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի «ՉԱՇԽԱՏՈՂ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԹՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ» ծրագրի  շրջանակներում իրականացված ուսումնասիրության հաշվետվության մեջ 2020 թվականին։ Ընկերության ներկայացուցիչները չկարողացան սույն տեղեկատվությունը հերքել կամ հաստատել։

7. Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ երկրաբանական ուսումնասիրության համար նախատեսված տարածքով հետաքրքրված է մի կազմակերպություն, որը ցանկանում է էկոլոգիական ծրագիր իրականացնել այդ տարածքում (թե ինչ բնույթի՝ և ինչ կազմակերպություն մեզ այս պահին հայտնի չէ)։
Սույն տեղեկատվությունը  բաց ռեսուրսներում մեզ գտնել չհաջողվեց, սակայն առկա է այդ տեղեկատվությունը ճշտելու անհրաժեշտությունը։

8. Փամբակ համայնքում իրականացվում են տարբեր էկոլոգիական ծրագրեր, այդ թվում ուղղված կենսաբազմազանության զարգացմանը։ Հանքի ընդլայնումը կարող է նպաստել, որ համայնքը կորցնի իր հետաքրքրությունը էկոլոգիական ծրագրերի իրականացման նկատմամբ և խոչընդոտվի համայնքի կայուն զարգացման գործընթացը։

9. Քարաբերդ համայնքի բնակիչներից հանրային քննարկումներից դուրս նշում էին, որ ըստ իրենց վերջին ամիսներին արդեն իսկ կատարվել են ուսումնասիրություններ, քանզի նախատեսվող տարածքում կան թարմ փորվածքներ։ Ըստ իրենց՝  արդեն հայտնի է կան այնտեղ պաշարներ թե ոչ և հիմա ֆորմալացվում է գործընթացը։  Թե որքան է սույն տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը, ճշտել չհաջողվեց։  Կարծում ենք՝ անհրաժեշտություն կա տեղում իրականացնել մոնիտորինգ։
10.  ՏԻՄ-ի կողմից նախատեսվող գործունեության կամ գործունեությունների վերաբերյալ դրական եզրակացության ներկայացման դեպքում, այն չի արտացոլելու համայնքի բնակիչների  ամփոփ դիրքորոշումը, քանզի համայնքի բնակիչների լայն  ներգրավում հանրային քննարկումներին չի եղել, իսկ ուղիղ ազդեցության տակ  գտնվող բնակավայրերի բնակիչները հիմնականում դեմ են։
11. 2022 թվականի սեպտեմբերին «Առնիկա»-ի մասնագետները Հայաստանի գործընկեր «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունների հետ միասին աշխատել են Քարաբերդ բնակավայրում և տեղի բնակիչներից վերցրել են հողի և գետի հատակային նստվածքի, ինչպես նաև մազերի և մեզի փորձանմուշներ՝ առողջության և շրջակա միջավայրի վրա Քարաբերդի ոսկու հանքավայրի շահագործման ազդեցությունն ուսումնասիրելու նպատակով: Ընդհանուրը վերցվել է 7 փորձանմուշ հողից, 7 փորձանմուշ գետի հատակային նստվածքից և 1 հանքաքարի թափոնների փորձանմուշ: Նաև վերցվել է 18 կենսաբանական փորձանմուշ տեղի բնակիչներից։

Նմուշառումն անցկացվել է շրջակա միջավայրի և կենսաբանական փորձանմուշների նմուշառման մշակված մեթոդաբանության համաձայն: Նմուշները տեղափոխվել են Չեխիայի Ուստի նադ Լաբեմի սերտիֆիկացված լաբորատորիա (Zdravotní ústav se sídlem v Ústí nad Labem), որտեղ հավատարմագրված մեթոդներով փորձանմուշներում վերլուծվել է ծանր մետաղների, մասնավորապես՝ մկնդեղի (As), կադմիումի (Cd), քրոմի (Cr), պղնձի (Cu), երկաթի (Fe), մոլիբդենի (Mo), նիկելի (Ni), կապարի (Pb), վանադիումի (V), ցինկի (Zn) պարունակությունը:

Վերլուծությունների նախնական արդյունքները ցույց են տալիս, որ հողում, որը գտնվում է Քարաբերդի հանքավայրի մոտ (հեռավորությունը հանքավայրից 150 մ), ծանր մետաղների պարունակությունը զգալիորեն բարձր է մաքուր հողերի և Քարաբերդ բնակավայրի գյուղատնտեսական նշանակության հողերի համեմատ, ներառյալ  Քյոխվախլու բնակելի թաղամասի տարածքը։ Կարևոր է նշել, որ հանքավայրի վերևի հատվածում գտնվող հողն օգտագործվում է անասունների համար խոտ աճեցնելու նպատակով:

Քարաբերդի բնակիչների գյուղատնտեսական հողերում նույնպես հայտնաբերվել է ծանր մետաղների բարձր պարունակություն՝ շատ դեպքերում գերազանցելով հողի համար նախատեսված ցուցանիշները։ Ուսումնասիրված բնակավայրերի գյուղատնտեսական հողերում ծանր մետաղների պարունակության արդյունքները մտահոգիչ են։

Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել այնպիսի աղտոտիչ տարրերին, ինչպիսիք են մկնդեղը, որի պարունակությունը փորձանմուշներում 2-2,5 անգամ գերազանցում է նորման, և կապարը, որի պարունակությունը գերազանցում է նորման 2-ից 10 անգամ։
Այս տարրերի բարձր պարունակության առկայությունը կարող է մարդու օրգանիզմում առաջացնել բացասական ազդեցություն։ Դրանք խիստ թունավոր են և մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ միկրոտարրեր չեն:

Մկնդեղը դասակարգվում է որպես քաղցկեղածին: Մկնդեղով աղտոտված ջրի երկարատև օգտագործումը կարող է առաջացնել մաշկի էպիդերմոիդ քաղցկեղ, նաև թոքերի քաղցկեղ։
Մկնդեղի ազդեցությունը կարելի է գնահատել՝ վերլուծելով դրա պարունակությունը մազերի և եղունգների մեջ: Կապարին վերագրվում է թունավոր ազդեցությունների լայն շրջանակ, այն համարվում է ամենակայուն ծանր մետաղներից և շրջակա միջավայրի գլոբալ աղտոտիչներից մեկը: Արյան մեջ դրա առկայությունն անբարենպաստ է ցանկացած կոնցենտրացիայի դեպքում, քանի որ այն պատկանում է օտարածին քիմիական նյութերի շարքին (քսենոբիոտիկներ) կենդանի բոլոր տեսակների համար:

Կապարը կարող է ազդել արյան, ինչպես նաև նյարդային, իմունային և սրտանոթային համակարգերի, երիկամների վրա: Ազդեցությունը մանկության վաղ շրջանում և նախածննդյան շրջանում առաջացնում է ճանաչողական զարգացման հապաղում, ուսուցման մեջ դժվարություններ և այլ հետևանքներ։ Մեծ քանակությամբ կապարի ազդեցությունը կարող է առաջացնել ստամոքս-աղիքային հիվանդություններ, լրջորեն վնասել ուղեղը և երիկամները, ինչպես նաև վերարտադրողական գործառույթը: Մարդու մարմնի համար կապարի անվտանգ մակարդակ չկա:

Շուտով հայտնի կդառնան նաև մարդկանց կենսանմուշներից վերցված նմուշառումների արդյունքները: Ստորև հղմամբ ներկայացնում ենք նաև նախնական արդյունքների ամփոփման փաստաթուղթը ստացված Չեխիայից ռուսերեն լեզվով , ինչպես նաև այն ուղարկում ենք կից։

Բացի վերոնշյալից, տեղեկացնում ենք, որ Փամբակ համայնքի Քարաբերդ բնակավայրում իրականացվում են զբոսաշրջության զարգացման նախագծեր, և նշված գործունեությունների իրականացումը վտանգում է զբոսաշրջության զարգացման գործընթացը  Քարաբերդում։
«Քաղաքացու ձայնը» մեդիահարթակի սույն հղմամբ կարող եք գտնել դեկտեմբերի 21-ին, ժամը 13:00-ին մեկնարկած հանրային քննարկման ուղիղ եթերի տեսագրությունը»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:32
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն ու մարզպետ Հայկ Ղալումյանը Փաշինյանի ներկայությամբ հարվածել են միմյանց
ՔՊ փակ նախաձեռնող խմբի այսօրվա թեժ նիստը ավարտվել է քաշքշուքով։ Իսկ իշխանական հերթական կռվի գլխավոր դերերում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ...
Աղբյուր` Panorama.am
22:46
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին
ՀՀ ԱԳՆ-ից X-ի էջում գրել են. «Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով։ Մենք ցավակցություն ենք...
Աղբյուր` Panorama.am
22:27
Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
ԵԱՏՄ-ից դուրս գալը սպառնում է Հայաստանին գների աճով, արտահանման նվազմամբ և հայաթափմամբ՝ ԵՄ-ի հետ, ենթադրյալ, առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
21:42
Էդքան մտավոր գիգանտներ ունենաս ու քո սեփական պետության մեջ մենակ տգետներից ու որկրամոլներից կազմված կառավարիչներ ունենա՞ս. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Բա էսքան տառապանքներից հետո պետություն ստեղծես, լավ թե վատ, մտավոր ժառանգություն ստեղծես, որ գաս...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ. Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆոյսբուքի իր էջում տեղեկացնում է. «Տեղեկացնում եմ, որ «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
21:19
Լոս Անջելեսում տեղի ունեցած տարերային աղետի վնասն արդեն գերազանցել է 50 միլիարդ դոլարը. Լևոն Ազիզյան
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. «Սանտա-Անա՝ Կալիֆորնիայի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին ու հոխորտանքներին․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Հասկանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի որոշ շրջանների արևելյան, արևմտյան աշխարհագրական...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ինչպես արտոնությամբ օգտվել տրանսպորտային նոր սակագներից․քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 9-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:25
Կալիֆոռնիայում այրվել է Բայդենի որդու տունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի տունը Մալիբուում ամբողջությամբ ավերվել է Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների պատճառով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:10
Իրական ֆшշիստшկան գաղափարախոսության կրողները մի կողմից Էրդողանն է, մյուս կողմից՝ Ալիևը. Հայկ Նահապետյան
Սիրիայում իշխանությունը թուրքամետ ուժերի զավթումից հետո կանխատեսելի էր, որ Ալիևը կկոշտացնի իր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցություններում։...
Աղբյուր` Panorama.am
19:53
Եվրամիությունում Հայաստանին սպասում է կործանում․ Ալեքսեյ Ժուրավլյով
 Եվրամիությունում Հայաստանը ոչ ոքի պետք չէ, կարող է միայն կործանում սպասել։ Այդ մասին Գազետա.ռու-ին տված...
Աղբյուր` Panorama.am
19:32
Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյանի հոդվածը
Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը հրապարակել է «Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Լոս Անջելեսի հրդեհները տարածվում են Հոլիվուդում
Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ, բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:11
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:59
ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խելացի պետությունները և կայացած ժողովուրդները գլոբալ որոշումներ կայացնելիս հաշվի են առնում հազար ու...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սերգեյ Փարաջանով -100. Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ....
Աղբյուր` Panorama.am
18:34
Եվ այդ մեկը դու ես․․․մեր ամոթն ու ողբերգությունը․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այ այսպես՝ փոդքաստային, կիսագրագետ ու ոտքի վրա, կցկտուր ու...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Փաշինյանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թբիլիսիում քննարկում են Երևանի վերաբերյալ Բաքվի հայտարարության վտանգները
Թբիլիսիում վտանգ են տեսնում Բաքվից հնչած հայտարարություններից, թե Հայաստանի Հանրապետությունը «ֆաշիստական պետություն է, վտանգի աղբյուր է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am
17:45
Իսակովի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ապարանում ամուսիները գողացել են ամանորյա 54 խաղալիք
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:19
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
«Քո անգրագիտության, ազգ ու ազգային պատկանելություն չունենալու պատճառով չփորձես մեզ սովորեցնել Հայրենիքի ու նրա պատմության ճշմարտացիությունն ու արժեքը»։
Աղբյուր` Panorama.am
17:12
Ուշագրավ դեպք Երևանում. ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափով միամատոզ հանգույց
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ 5-6 ժամ ծննդաբերելուց հետո կնոջ մոտ  ծննդաբերական ցավերը վերսկսվել...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված: Վրաստանի ողջ տարածքում պետական ​​դրոշները իջեցվել են։ Այս մասին գրում է jnews.ge կայքը։ ...
Աղբյուր` Panorama.am
16:56
Հակոբ Ասլանյանը տեքստի փոխարեն սքրինշոթը հրապարակելով՝ որքանով է ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը. Հայրապետյան
«Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է․ 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջորդությամբ և երաշխավորությամբ անդամագրվել է ՔՊ-ին»,-...
Աղբյուր` Panorama.am
16:48
Խնդիրները կսկսվեն եկամտի հայտարարագրման առաջին իսկ օրերից, երբ սկսեն տուգանքներ կիրառել, ինչը խայտառակ շատ է. Էլեն Մանասերյան
2022 թվականին ընդունված օերնսդրական փոփոխության համաձայն 2025 թվականին բոլոր գրանցված աշխատանք ունեցող ֆիզիկական անձինք պետք է ՊԵԿ ներկայացնեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}