Ֆրանսիայում թուրք տղամարդը մկրատով վնասել է քուրդ վարսավիրին
Ֆրանսիայի հյուսիսում՝ Ռուբե կոմունայում, ազգությամբ թուրք տղամարդը կալանավորվել է այն բանից հետո, երբ մկրատով վնասել է վարսավիրն, գրում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով «Ֆրանս Պրես» գործակալությանը։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել կիրակի կեսօրին Ռուբե կոմունայի վարսավիրանոցում։ Ըստ աղբյուրի՝ վարսավիրը կոկորդին հարված է ստացել։
Հաղորդվում է, որ 47-ամյա տղամարդը հարձակվել է վարսավիրի վրա, քանի որ վարսավիրանոցում քրդական ազգային երաժշտություն է հնչել։
Նա ձերբակալվել է «սպանության փորձի» մեղադրանքով։
27-ամյա իրաքցի քուրդ վարսավիրին, որին հարձակվողը մկրատով մի քանի հարված էր հասցրել, վիրահատել են։ Ինչպես լրատվամիջոցներն են գրում, նրա կյանքին այլևս վտանգ չի սպառնում
Նշվում է, որ հարձակվողն արդեն հայտնի է եղել ոստիկանությանը։
Հարձակումը տեղի է ունեցել երկու օր անց այն բանից հետո, երբ ուրբաթ օրը 69-ամյա տղամարդը կրակ է բացել Փարիզի 10-րդ թաղամասի քրդական մշակութային կենտրոնի մոտ գտնվող փողոցում՝ սպանելով երեք քուրդի: Նա իր գործողությունները վերագրել է ռասիզմին և օտարերկրացիների նկատմամբ պաթոլոգիական ատելությանը: