Քաղաքական 12:07 28/12/2022 Հայաստան

«Լույս». Ռուսաստանը Բաքվի էներգետիկ նախաձեռնություններին ցուցաբերում է երկակի մոտեցում

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը Եվրոպայում էներգետիկ ճգնաժամին և ադրբեջանական գազի գործոնի թեմային վերաբերող հոդվածաշարն ամփոփում է Ռուսաստանի դիրքորոշման ուսումնասիրությամբ ԵՄ-Ադրբեջան էներգետիկ համագործակցության խորացման հարցում.

«Հարավային գազային միջանցքով մատակարարվող և նախատեսվող տարեկան առավելագույնը 10 մլրդ մ³ գազը կազմում է ԵՄ սպառման ընդամենը 2,5%-ը, իսկ ՌԴ տարեկան միջին մատակարարումներից փոքր է ավելի քան 15 անգամ։ Սակայն ներկայումս, երբ ԵՄ-ն զգալիորեն կրճատել է ՌԴ-ից ներմուծվող բնական գազի ծավալները, իսկ Եվրոպայում բնական գազի ցանկացած նոր, թեկուզ ոչ այնքան մեծ այլընտրանքային ռեսուրս կարող է էական ազդեցություն ունենալ շուկայի վրա, ՀԳՄ-ը, անշուշտ, հայտնվել է Ռուսաստանի ուշադրության կենտրոնում։ 2022թ․ հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանից դեպի ԵՄ և Մեծ Բրիտանիա բնական գազի մատակարարումները միայն 2 անգամ են գերազանցել ադրբեջանական մատակարարումների ընդհանուր ծավալը։

Միայն 2022թ․ առաջին կիսամյակում Ադրբեջանը ԵՄ-ին վաճառած բնական գազի դիմաց ստացել է շուրջ 5 մլրդ եվրո եկամուտ, ինչը գրեթե կրկնակի ավելի է 2021-ին ՌԴ-Ադրբեջան ամբողջ առևտրաշրջանառությունից։

Արևմուտք-ՌԴ հակամարտության համատեքստում Եվրոպայում բնական գազի հետ կապված ճգնաժամը Ռուսաստանի համար առաջին հերթին քաղաքական ենթատեքստ ունի, ուստի ցանկացած այլընտրանքային աղբյուր, որը լրացնում է ռուսական մատակարարումների կրճատման արդյունքում առաջացած պակասուրդը, ուղղակիորեն վնասում է ՌԴ շահերը։

Դեպի ԵՄ ռուսական էներգակիրների ուղիղ մատակարարման գրեթե բոլոր խողովակների սառեցումը Մոսկվային ստիպում են անուղղակիորեն եվրոպական շուկա սողոսկելու այլընտրանքային ուղիներ փնտրել, և ադրբեջանական ու թուրքական ենթակառուցվածքները կարող են այս տեսանկյունից օգտակար լինել։ Բացի այդ, ռուսական էներգետիկ հսկաները էական ներգրավվածություն ունեն Ադրբեջանի գազի արդյունահանման կարևորագույն նախագծերում։ Այսպես, ռուսական «Լուկոյլը» հանդիսանում է Ադրբեջանում գազի արդյունահանման ամենախոշոր՝ «Շահ Դենիզ» նախագծի շուրջ 20%-ի բաժնետերը՝ զիջելով միայն նախագծի օպերատոր «Բրիթիշ Փեթրոլիում»-ին, որը վերահսկում է բաժնեմասերի շուրջ 30%-ը։ «Լուկոյլը» նաև տիրապետում է ՀԳՄ առաջին բաղադրիչի՝ Հարավկովկասյան գազատարի բաժնեմասերի 10%-ին։

Ռուսաստանը Բաքվի էներգետիկ նախաձեռնություններին ցուցաբերում է երկակի մոտեցում․ մի կողմից՝ մասնակցային մոտեցմամբ փորձում է դրանք իր համար որոշակիորեն վերահսկելի դարձնել, մյուս կողմից՝ զսպել այդ նախագծերի վերաճումը ռազմավարական այնպիսի մասշտաբների, որոնք կարող են մարտահրավեր նետել ՌԴ աշխարհաքաղաքական շահերին։

ԵՄ-Ադրբեջան էներգետիկ համագործակցության խորացման հարցում Ռուսաստանի ներկայիս դիրքորոշումը կայանում է նրանում, որ կարճաժամկետ հեռանկարում պետք է օգտվել եվրոպական շուկայից լրացուցիչ եկամուտներ ստանալու՝ ադրբեջանական սողանցքից, իսկ երկարաժամկետ հեռանկարում կանխել թուրք-ադրբեջանական նախագծերի աշխարհաքաղաքական անցանկալի հետևանքները կամ սեփական մասնակցությամբ դրանք վերահսկելի դարձնել։

Ռուսաստանը ուկրաինական ճգնաժամի համատեքստում ձգտում է բնական գազի միջազգային շուկայում ՕՊԵԿ-ին համարժեք կազմակերպություն ձևավորել, որի առանցքում պետք է լինի Ռուսաստան-Իրան-Կատար համագործակցության նոր ձևաչափի հիմնումը։

Էներգետիկ ոլորտում ՌԴ-Ադրբեջան հետագա համագործակցությունը կամ մրցակցությունը կախված կլինի նաև նրանից, թե արդյոք Ադրբեջանը համագործակցային մոտեցում կցուցաբերի ոլորտում ռուսական կողմի հնարավոր նախաձեռնություններում, թե հանդես կգա ավելի շատ դրանք խաթարելու՝ արևմտյան շահերի սպասարկման դիրքերից։

«Էներգետիկ ճգնաժամը Եվրոպայում և ադրբեջանական գազի գործոնը» վերտառությամբ վերլուծություն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}