ԿԲ-ն պարզաբանել է Panorama.am-ի բարձրացրած հարցերը
Վերջին օրերին ՀՀ բանկերից քաղաքացիներին հաղորդագրություններ են ուղարկվում, որով հայտնում են, որ պատրաստվում են բարձրացնել իրենց ծառայությունների սակագները: Panorama.am-ը գրավոր դիմեց ՀՀ ԿԲ-ին՝ ակնկալելով պարզաբանումներ ստանալ հետևյալ հարցերին՝
1. Արդյո՞ք սակագների բարձրացման հիմքերն ուսումնասիրվել են և դրանք ճանաչվել են իրավաչափ։
2. Արդարացվա՞ծ են սակագների հենց այդչափ բարձրացումը։
3. Արդյո՞ք հաճախորդների իրավունքները չեն խախտվում։
4. Տնտեսական արդարության տեսանկյունից ճիշտ չէ՞ր լինի բարձրացված սակագներով պայմանագրերը կնքվեին նոր հաճախորդների հետ, իսկ ում հետ արդեն պայմանագրեր կնքված են՝ կամ աշխատեն նույն սակագնով, կամ՝ ավելի ցածր, քան մյուսներինը։
«Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 9-րդ հոդվածով սահմանված ժամկետներում Panorama.am-ը ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից ստացավ պատասխան գրությունը, որում ասվում է.
«ԿԲ-ի գնահատականով՝ բանկային համակարգում առկա է բավարար չափով ազատ տնտեսական մրցակցային միջավայր: Բանկերն իրենց կողմից մատուցվող ծառայությունների պայմանների վերաբերյալ որոշումները կայացնում են ինքնուրույն՝ ելնելով գործող օրենսդրության և իրենց ներքին ընթացակարգերի (այդ թվում ռիսկերի կառավարման) պահանջներից, շուկայում առկա և մրցակցության վրա ազդող տարբեր գործոններից:
Բանկերի կողմից կիրառվող սակագների փոփոխությունները և գնագոյացման մեխանիզմները մշտապես գտնվում են ԿԲ մշտադիտարկման ներքո: Համապատասխանաբար խախտումների հայտնաբերման դեպքում Կենտրոնական բանկի կողմից ձեռնարկվում են վերահսկողական միջոցառումներ: Ավելացնենք նաև, որ ԿԲ կողմից կիրառված պատժամիջոցների վերաբերյալ ամփոփ տեղեկությունները պարբերաբար հրապարակվում են ԿԲ կայքում:
Միևնույն ժամանակ՝ գործող կարգավորումների համաձայն սպառողները տեղեկացվում են մատուցվող ծառայությունների պայմանների փոփոխությանների վերաբերյալ մինչև դրանց ուժի մեջ մտնելը. այդ պայմանների վերաբերյալ տեղեկությունները (էական պայմաններ, սակագներ և այլն) հրապարակվում են ֆինանսական կազմակերպությունների ինտերնետային կայքերում, իսկ ծառայությունները հաճախորդներին մատուցելիս ֆինանսական կազմակերպություններն առնվազն պարզաբանում են ծառայության բնույթը, էական պայմանները և հիմնական ռիսկերը:
Նշենք, որ ֆինանսական կազմակերպությունների և հաճախորդների միջև հարաբերությունները կրում են պայմանագրային բնույթ և կարգավորվում են օրենքներով և պայմանագրի դրույթներով, իսկ Կենտրոնական բանկը չի կարող միջամտել այդ հարաբերություններին, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի»:
Panorama.am-ի դիտարկումներով՝ բանկերի ծառայությունների արժեքներից դժգոհ հաճախորդները, այնուամենայնիվ, չեն կարողանա հրաժարվել տվյալ բանկի ծառայությունից, քանի որ, օրինակ, եթե գործող վարկն այլ բանկ տեղափոխեն՝ ստիպված կիլինեն կրկնակի տոկոսներ վճարել բանկերին: Այսպես՝ երբ բանկի հաճախորդն ամեն ամիս պայմանական 20 հազար դրամ վարկի մարում է կատարում տվյալ բանկում և, ըստ հաշվարկի սանդղակի, այդ գումարից առաջին ամիսներին 10 հազար դրամը բանկին վճարվող տոկոսն է, իսկ մնացածը մայր գումարից է փակվում և ամիսների ընթացքում տոկոսադրույքի մասնաբաժինը նվազում է, իսկ մայր գումարինը՝ ավելանում: Եթե քաղաքացին որոշի իր գործող վարկը տեղափոխել այլ բանկ, ապա ստիպված կիլինի սկզբից սկեսել՝ ամենամսյա վճրի 50 տոկոսը մուծելով բանկի տոկոսը, մնացածը՝ վարկի մայր գումարը, ինչը կնշանակի բանկերին կրկնակի տոկոսի վճարում: Հետևաբար՝ ինչքան էլ հաճախորդը դժգոհ լինի նախկինում իր ընտրած բանկի ծառայությունների սակագների բարձրացումից, միևույնն է՝ տվյալ բանկից հրաժարվելը կրկնակի վնասակար կլինի նրա համար: Այլ է պատկերը բանկի նոր հաճախորդների դեպքում՝ նրանք արդեն ըստ ծառայությունների համար գանձվող գումարների չափերի կարող են ընտրություն անել բանկերի մեջ՝ հրաժարվելով բարձր սակագներ առաջարկողներից:
Հարակից հրապարակումներ`
- Կոնվերս Բանկն անվճար կինոդիտման լավ հնարավորություն է ընձեռում Mastercard քարտապաններին
- Կոնվերս Բանկն ամանորյա տրամադրություն է պարգևել Գեղարքունիքի սահմանապահ բնակավայրերից մեկի երեխաներին
- Շահերի ոտնահարում է՝ մարդը եկամուտ չունի, բայց բանկը ծախսն ավելացնում է. Բաբկեն Պիպոյան
- Կոնվերս Բանկի հաջողակ քարտապանները ստացել են իրենց մրցանակները
- ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է սպառողական վարկերի տրամադրումը
- Կենտրոնական բանկը դեկտեմբերին գնաճի որոշակի արագացում է կանխատեսում. Մարտին Գալստյան
- Visa-ի արշավի հաջողակ հաղթողը Կոնվերս Բանկի հաճախորդ է
- ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են Ռուսաստանից փոխանցումներ ստանալ հեռախոսահամարով
- ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են Ռուսաստանից փոխանցումներ ստանալ ՀՀ դրամով
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան