Կարեն Վրթանեսյան. Սրանք կարո՞ղ ա հենց Ռուսաստանի դեմ են պատրաստվում պատերազմել
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը, արձագանքելով առաջարկվող օրենսդրական փոփոխություններին, գրում է.
«Ռազմական դրության մասին օրենքում փոփոխություններ են առաջ բերել, որոնցով է՛լ խուզարկություններ տներում, է՛լ տեխնիկայի առգրավում, է՛լ համացանցի անջատում ևն...
Եթե ենթադրվող պատերազմը Ադրբեջանի կամ Թուրքիայի դեմ պիտի լինի, ապա Հայաստանում մարդկանց տներից ինչո՞ւ պիտի հեռախոս կամ տպիչներ առգրավվեն, կամ ժողովրդի համացանցն անջատեն։ Այսօր Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը, առավել ևս ընդդիմությունը ընդգծված հակաթուրքական կեցվածք ունեն, մնացածն էլ գոնե անտարբեր են։
Միակ թուրքամետները ՔՊ-ում են իրենց պարագլուխներով և քաղաքական դաշնակիցներով։ Հիշեցնեմ, որ վերջերս էլ այդ պարագլուխը հայտարարեց, որ չի նեղվում, երբ իրեն վիրավորելու համար թուրք են անվանում։
Իրենք իրե՞նց են խուզարկելու։ Մի տեսակ իրար չի բռնում, չէ՞։
Երկրորդ «տարօրինակությունը». եթե նիկոլենք պատերազմ են սպասում (մանավանդ, որ անընդհատ ցեղասպանության սպառնալիքից են խոսում), ապա ինչո՞ւ են հայտարարում, որ հրաժարվում են ՀԱՊԿ երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցությունից։ Ասենք՝ այսօրվա օրով մի արկղ փամփուշտ էլ բերեն, «քյար» է։ Եթե պատրաստվում ես Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիայից պաշտպանվել, ինչո՞ւ ես հրաժարվում ռազմատեխնիկական համագործակցությունից, նույնիսկ եթե ՀԱՊԿ-ը քո ուզած քաղաքական հայտարարությունը չի անում։
Մի տեղ քննարկում ընկավ աչքովս օրենսդրական այդ փոփոխությունների մասին։
Մեկնաբանություններում իշխանական պրոպագանդիկներից մեկը՝ պաշտպանելով առաջարկվող փոփոխությունները, այն գիծն էր առաջ տանում, թե. «Ուկրաինայում էլ են նույնն անում»։
Կարդացի, անցա առաջ, բայց գլխիցս չէր գնում ու վերջը հասկացա, թե ինձ ինչն էր անհանգստացնում...
Ասում եմ. սրանք կարո՞ղ ա հենց Ռուսաստանի դեմ են պատրաստվում պատերազմել։ Ու խուզարկելու են, կարելի է ենթադրել, այն մարդկանց, որոնց մեղադրելու են «ռուսամետության» մեջ։ Կամ, ինչպես վերջերս փորձում էին մի օրինագծով անցկացնել. «Հայաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ դնելու» մեղադրանքով»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան