«Հրապարակ». Ինչ մեթոդների է դիմում Փաշինյանը, որ իր իշխանությանը ՔՊ ներսից վտանգ չսպառնա
«Հրապարակ» թերթը գրում է.
««Բաժանիր, որ տիրես» սկզբունքն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա լայնորեն կիրառվում է Փաշինյանի կողմից, նաև՝ ինքնուրույն մարդկանց, սեփական կարծիք ունեցողներին ոչնչացնելու, չեզոքացնելու ձգտումն է առկա։ Սակայն Փաշինյանը որոշ նորամուծություններ էլ է ներդրել։
Պատմում են, որ նա իր մոտ է կանչում իքս կուսակցին և ասում, թե իգրեկն իր մասին վատ բաներ է պատմել։ Արդյունքում իքսն ու իգրեկը հավերժ թշնամանում են, սկսում հաշիվներ մաքրել, չվստահել միմյանց ու իրար տակ փորել։ Երբեմն կրքերն այնքան են թեժանում, որ նույն թիմում գտնվող մարդիկ իրար անգամ չեն բարևում։
Ուրիշ մեթոդներ էլ ունի Փաշինյանը՝ նա որևէ արտաքին կենտրոնի համակրանքը վայելող իր կուսակցին դրդում է այդ նույն կենտրոնի դեմ հրապարակային հայտարարություններ անել, որ հանկարծ սեպարատ խաղերի մեջ չմտնի դրսի աշխարհի հետ։ Պարզ ասած՝ ժամանակին ինքն էր Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրում խառնակչության մեջ և իր թերթում «Մեծ խառնակչություն» վերնագրով հոդվածաշար էր հրապարակում, պարզվեց՝ այս հարցում էլ է գերազանցում նրան։
Իսկ այս մարտավարության իմաստն այն է, որ թիմի ներսում խմբեր, գաղափարակիցներ չձևավորվեն, իր դեմ կոալիցիաներ չստեղծվեն, և իր իշխանությանը ՔՊ ներսից վտանգ չսպառնա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա