Սաակաշվիլիի բանտից ազատմանը պատասխան կտրվի, երբ անհրաժեշտ լինի․ Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին լրագրողի հարցին՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ներում շնորհելու մասին, պատասխանել է «այս հարցին պատասխան կտրվի, երբ անհրաժեշտ լինի»: «Ալիք մեդիա»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախագահը հայտարերել է Օրբելիանիի պալատում կայացած ճեպազրույցում։
Սալոմե Զուրաբիշվիլիի ճեպազրույցի հետ միաժամանակ ակցիա է տեղի ունենում նախագահի աշխատակազմում։ Ցույցի մասնակիցները Սալոմե Զուրաբիշվիլիին կոչ են անում ներում չտալ Վրաստանի երրորդ նախագահին։
Հիշեցնենք, Զուրաբիշվիլին արտակարգ ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ներում չի շնորհի։
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլին հրաժարվել է թունաբանական թեստավորումից՝ առանց արևմտյան բժիշկների մասնակցության
- Ուկրաինայի հյուպատոսը այցելել է Սաակաշվիլիին
- Ձգտում են Սաակաշվիլիին հյուծված ներկայացնել բանտից հանելու նպատակով․ Պապուաշվիլի
- Միխեիլ Սաակաշվիլու օրգանիզմում թունավորման աստիճանի վտանգավոր նյութեր չեն հայտնաբերվել. Վրաստանի ԱՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան