Սև ծովի գազը 33 տարիկարող է ծածկել Թուրքիայի բնակչության պահանջարկը
Սև ծովում գազի պաշարները բավարար են 33 տարվա ընթացքում Թուրքիայի բնակչության պահանջարկը հոգալու համար։ Բաց հանքավայրում բնական վառելիքի ծավալը գնահատվում է մոտ 58 միլիարդ խորանարդ մետր, ինչը կօգնի երկրում օգտագործվող գազի ընդհանուր ծավալը հասցնել 710 միլիարդ խորանարդ մետրի: Գրում է տեղական Yeni Şafak թերթը, որին անդրադարձել է «Գազետա ռու»-ն։
«Սև ծովում վերջին հայտնաբերումներով Թուրքիան ավելացրել է գազի իր պաշարները մինչև 710 միլիարդ խորանարդ մետր: Հետագա տարիներին արդյունահանումը կհասնի առավելագույնի: Ըստ հաշվարկների՝ Սև ծովում հայտնաբերված գազը կբավարարիբնակչությանը 33 տարի ընդհանուր օգտագործման համար։
Սևծովյան գազը ազգային ցանցին կմիանա հաջորդ տարվա մարտի վերջին և կօգտագործվի բնակելի շենքերում։ Դա կնպաստի երկրի էներգետիկ անվտանգության աճին։ «Ընդհանուր առմամբ, ուսումնասիրված և հայտնաբերված վառելիքի պաշարները միջազգային շուկաներում գնահատվում են 1 տրիլիոն դոլար»,-թերթը մեջբերում է նախագահ Թայիփ Էրդողանի խոսքերը։
Հարակից հրապարակումներ`
- «Լույս». Թուրքիայի տարանցիկ դերակատարությունը՝ դեպի Եվրոպա գազի մատակարարման հարցում
- ԼՈՒՅՍ. Գազի արդյունահանման 2021թ․ տեմպի պահպանման պարագայում ԱՄՆ պաշարները կսպառվեն 13 տարուց
- ԵՄ երկրները պայմանավորվել են՝ գազի գնի առավելագույն սահմանաչափը կլինի 180 եվրո մեկ ՄՎտ/ժ-ի համար
- Հոկտեմբերի 2-ից 9-ը Իրանից Թուրքիա գազատարից հոսքը կդադարեցվի տեխնիկական սպասարկման համար
- Թուրքիան Կիպրոսի ջրերում բնական գազի պաշարներ է հայտնաբերել