Մեկ օրում գրանցվել է 15 ՃՏՊ, տուժել է 24 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 27-ից 28-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 35 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 7, խարդախության՝ 5, ընտանեկան բռնության՝ 4, թմրամիջոցի հայտնաբերման՝ 3, մարմնական վնասվածք պատճառելու և կաշառակերության՝ 2-ական, անձի առևանգման, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ջրային կենդանիներ ապօրինի որսալու կամ ջրային կենդանիներ կամ ջրային բույսեր ապօրինի արդյունահանելու, ֆիզիկական ներգործության, սառը զենքի հայտնաբերման ու բռնություն գործադրելու հրապարակային կոչերի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձի տիրապետումից դուրս եկած գույքին տիրանալու 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: