
«Ո՞վ է ստում, Արմեն Գրիգորյանը, թե՞ Անդրանիկ Քոչարյանը»
ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է.
«Ստախոս կա քաղաքում
Արմեն Գրիգորյանն հայտարարում է, որ Ռուսաստանը ստիպում է Հայաստանին միանալ Ռուսաստան-Բելորուս միութենական պետությանը:
Անդրանիկ Քոչարյանը հաջորդ օրը հայտարարում է, որ Գրիգորյանը ստում էր, ուղիղ ճնշումներ չկան իսկ միութենական պետությանը միանալու հարցը քննարկվել է դեռ 90-ականների կեսերին:
Ո՞վ է ստում, Արմեն Գրիգորյանը, թե՞ Անդրանիկ Քոչարյանը, պետք է պարզեն իրենց մեջ, բայց պարզելուց հետո նրանցից մեկը պետք է հրաժարական տա, քանի որ նման ստերը կարող են գոյաբանական սպառնալիք դառնալ Հայաստանի համար և արժենալ հարյուրավոր երիտասարդ կյանքեր»։