Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից ծանր վիճակում գտնվող հիվանդներ են տեղափոխվել Հայաստան
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում բուժում ստացող երեք հիվանդներ՝ «Թոքային արյունահոսություն, արտերիովենոզ մալֆորմացիա», «Պլևրայի մետաստատիկ ախտահարում, ձախակողմյան հիդրոթորաքս, թոքի աբսցես», և «Խոլեդոխոլիթիազ․Լյարդային անբավարարություն» ախտորոշումներով, օրեր շարունակ գտնվում են ծանր վիճակում՝ տեղի բժիշկների վերահսկողության տակ։ ԱՀ առողջապահության նախարարության հաղորդմամբ, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ հիվանդներն այսօր տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Հարակից հրապարակումներ`
- Արցախից Հայաստան տեղափոխված 4 ամսական փոքրիկի մոտ արձանագրվել է դրական դինամիկա
- Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ծանր վիճակում գտնվող 4 ամսական երեխան
- Արցախում ծանր վիճակում գտնվող մեկ հիվանդ մահացել է
- Հիվանդին Հայաստան տեղափոխելիս Արցախի շտապօգնության մեքենային ուղեկցել են խաղաղապահների և ԿԽՄԿ մեքենաները
- Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից հիվանդ է տեղափոխվել Հայաստան
- Ադրբեջանը սպանում է հիվանդներին, որոնք ունեն դեղորայքի կարիք. Բժիշկների ակցիան ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան