Ղազարյան. Ալիևը Նիկոլ Փաշինյանին արհամարհում է այն աստիճան, որ նրա հետ այլևս ոչինչ չի ցանկանում քննարկել
Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը գրում է.
«Ամենաբարձր մակարդակի հանդիպումներն ավարտվել են, սակայն ճանապարհը մնում է փակ
2022 թվականի դեկտեմբերի 27-ին Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ (ուշադրություն դարձրեք պաշտոնական ձևակերպմանը. «զրուցել է», ոչ թե «հանդիպել»):
Ռուսաստանի Նախագահի պաշտոնական կայքում հիշատակում չկա Ադրբեջանի նախագահի հետ նրա նմանատիպ զրույցի մասին։ Ալիևի հետ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել դեկտեմբերի 24-ին։
Փաշինյանի հետ զրույցի ժամանակ Պուտինն իր խոսքում նշում է մեկ օր առաջ իր, Փաշինյանի և Ալիևի եռակողմ հանդիպման մասին, որի պաշտոնական արձանագրում գոյություն չունի։ Ակնհայտ է, որ Ալիևը խուսափում է պաշտոնական շփումներից։ Նա այլևս Նիկոլ Փաշինյանին արհամարհում է այն աստիճան, որ նրա հետ այլևս ոչինչ չի ցանկանում քննարկել, ինչպես հայտարարել է նախապես` անտեսելով Հայաստանի Հանրապետության գոյությունը։
Հատկանշական է, որ Ալիևը չի մասնակցել թանգարանում շրջայցին` ակնհայտորեն Փաշինյանի հետ նույն կադրերում չհայտնվելու նպատակով։
Վերջին հնարավորությունը, որ կարող էր հույս ներշնչել, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը կբացվի` սպառված է։
Կամ Նիկոլ Փաշինյանն այլևս դուրս է մղվել բանակցություններից, կամ նա գործում է Ալիևի հետ համատեղ և համաձայնեցված, ինչն առավել հավանական է և ուղղված է ռուս խաղաղապահներին Արցախից հանելու և Արցախն առանց հայերի և ռուսների Ադրբեջանին հանձնելու ազգակործան նպատակին։ Հաշված օրերի ընթացքում Նիկոլ Փաշինյանը պետք է վռնդվի և պատասխանատվության ենթարկվի, հակառակ դեպքում կործանվելու ենք բոլորս` առանց բացառության»։
Հարակից հրապարակումներ`
- Պուտինը Սանկտ Պետերբուրգում եռակողմ զրույց է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ
- Փաշինյան. Լաչինի միջանցքն արդեն 20 օր չի վերահսկվում ռուս խաղաղապահների կողմից(լրացված)
- Փաշինյանն ու Պուտինը Սանկտ Պետերբուրգում երկկողմանի բանակցություններ են վարել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին