Ընդդիմության գործունեությունն այս տարվա ընթացքում չի հասել իր նպատակին.Արմեն Աշոտյան
«2022-ը չվերականգնված արդարության, շարունակվող ցավի ու նոր կորուստների տարի էր»,-տարվա ամփոփիչ ասուլիսում հայտարարեց ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը։
Նա բացատրեց, որ Աշխարհն արդար չէ Հայաստանի հետ կատարվածի համատեքստում և հայ ժողովրդն էկ իր հանդեպ անարդար չէ, քանի որ Նիկոլ Փաշինյանին և իր ոհմակին չի կանչել պատասխանատվության, և վերջինս դեռ իշխանության ղեկին է:
«Չամոքվող ցավն ակնհայտ է, խոսքը չի գնում միայն այն ցավի մասին, որն ամփոփված է գերեզմանախորշերում, գրանիտի կամ մարմարի տապանաքարերի տակ, անուն, ազգանունով, ծննդյան և մահվան թվերով: Այն ցավ է, որը երբեք այլևս չի անցնելու»,-ասաց Աշոտյանը և հիշեցրեց, որ դեռ կան մի քանի տասնյակ չնույնականացված զոհվածների մասունքներ, որոնք մինչ հիմա հողին չեն հանձնվել:
Նա հիշեցրեց, որ ադրբեջանական բանտերում դեռ կա մոտ 100 ռազմագերի և տասնյակ անհետ կորածներ:
Ամփոփելով քաղաքական տարին՝ Աշոտյանը հայտարարեց, որ 2022 թվականին 265 զոհ ենք ունեցել՝ մարտական ու ոչ մարտական պայմաններում և 140-160 ք/կմ կորցրած տարածք, եղել են նաև դիվանագիտական կորուստներ:
Վերջինի շրջանակներում ՀՀԿ նախագահի տեղակալը հիշատակեց միջազգային փաստաթղթերից Արցախի ինքնորոշման հիմնարար իրավունքի բացակայությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության չվերագործարկումը, երբ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ինքը չի սպասում ձևաչափի վերագործարկմանը:
«Դրանից հետո տարբեր մայրաքաղաքներում գնաց երկկողմ, եռակողմ սրիկայաբարո գործարքների: Մյուս ձախողումն էլ այն է, որ 2022 թվականին ընդունված փաստաթղթերում «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպում չկա»,-ասաց Աշոտյանը և կարծիք հայտնեց, որ Արցախը դուրս է մնացել Նիկոլ Փաշինյանի քաղաքականության շնորհիվ:
Բանախոսը արդյունավետ չգնահատեց նաև ընդդիմության գործողությունները:
«Եթե Նիկոլ Փաշինյանն իշխանության է, ապա ինչքն էլ ընդդիմություն օբյեկտիվորեն հիմնավորի, որ ինչ-որ բան ստացվել է, որ հանրության մեջ չի մարել դիմադրության ջահը, որ եղել են հարյուրավոր ցույցեր՝ հարյուրհազարավոր մասնակիցներով՝ արդյունքը սա է: Սա դատավճիռ չէ, այլ ախտորոշում է մեր բոլոր ընդդիմադիրների, այդ թվում՝ իմ կուսակցության աշխատանքին: Ընդդիմության գործունեությունն այս տարվա ընթացքում չի հասել իր նպատակին, գործընթացն գնում է, բայց արդյունքը դեռևս չկա: Կեցցեն այն տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք պրոցեսը պահել են, որ խարույկը չի մարել, որից կարող է բոց բռնկվել, բայց փաստը մնում է փաստ»,-հայտարարեց Արմեն Աշոտյանը:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը պասերով ընկերություն են անում. Աշոտյան
- Պաշտոնական Մոսկվան պետք է կայացնի այդպիսի քաղաքական որոշում․ Արմեն Աշոտյան
- Արմեն Աշոտյան. Խոսելու եմ այս ցինիկ ու «ռացիոնալ» աշխարհի միակ սիրած լեզվով՝ թվերով
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին