
Արայիկ Հարությունյանը ուժային կառույցների ղեկավարների հետ քննարկել է ներքին և արտաքին անվտանգությանը վերաբերող հարցեր
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն դեկտեմբերի 28-ին ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցում էր նաև ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:
Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակում ներքին և արտաքին անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Տեղի ունեցած շահագրգիռ քննարկումից հետո նախագահ Հարությունյանը ներկաներին մի շարք հանձնարարականներ է տվել դրանց համալիր լուծման ուղղությամբ: