«Նիկոլն է փակել Արցախի ճանապարհը». Երթ դեպի կառավարություն
«Արցախի հարցը մեզ համար լոկ տարածքային հարց չէ, այն մեզ համար սրբազան հարց է, այն տարիներ շարունակ եղել ու մնում է գոյապայքար։ Տեր ենք մեր հայրենիքին, յուրաքանչյուր թիզ հողին»,-դեպի կառավարության երթի ընթացքում հայտարարեց մասնակիցներից մեկը։
Հիշեցնենք, որ բազմաթիվ քաղաքացիներ քիչ առաջ երթով Մատենադարանի մոտից շարժվեցին դեպի կառավարության շենք։ Այն կազմակերպել է ՀՅԴ ՀԵՄ-ը։ Երթն ունի «Իրական մեղավորը» խորագիրը։
Երթի մասնակիցները ժամանակ առ ժամանակ վանկարկում են «Արցախ, Արցախ»։
Խաղաղ ակցիայի մասնակիցները հայտարարեցին՝ շարժվում են դեպի կառավարության շենք, քանի որ գիտեն՝ «այնտեղ են գտնվում իրավիճակի իրական մեղավորները»։
«Նիկոլն է փակել Արցախի ճանապարհը, Նիկոլ, դավաճան»,-վանկարկում են նրանք ճանապարհին։
Երթի մասնակիցները հայտարարեցին՝ Արցախի 120 հազար հայերը ՀՀ քաղաքացի են, և կառավարությունն է պատասխանատու իր քաղաքացիների անվտանգության համար։
«Այսօր այս իշխանությունը փորձում է մեղավորության սլաքն ուղղել դեպի Ռուսաստան, միջազգային հանրություն, նախկին իշխանություններ։ Բայց ամեն բան շատ պարզ է, ով իշխանություն է, նա էլ պատասխանատու է։ Մենք մեղավորության սլաքը վերադարձնում ենք այս իշխանությանը՝ ասելով, որ դուք եք մեղավոր և պատասխանատու այս իրավիճակի համար։ Արցախահայության իրավունքները պաշտպանելուց հետ կանգնած իշխանությունը ձեր իրավունքը չի պաշտպանելու ոչ Սյունիքում, ոչ Գեղարքունիքում, ոչ Երևանում։ Այն իշխանությունը, որ վաճառում է հայրենիքի ինչ-որ հատված, պատրաստ է վաճառել ողջ հայրենիքը։ Այն իշխանությունը, որ իր ժողովրդին մենակ է թողնում թշնամու դեմ, դա կանի նաև Շիրակում։ Այդ պատճառով ասում ենք՝ այս իշխանությունն է պատասխանատու, մեղավոր, Նիկոլն է մեղավոր, իր սխալ ու ապազգային քաղաքականությունն է մեղավոր, Նիկոլն է փակել Արցախի ճանապարհը։ Նիկոլ, հեռացիր»,-բարձրախոսով հայտարարեց երթի մասնակիցներից մեկը՝ նրան հետևեցին մյուսները։
Երթի մասնակիցները նշեցին՝ իշխանությունը փորձում է Արցախը մոռացության մատնել, խոստացան՝ թույլ չեն տալու, հիշեցրին՝ Արցախն ու արցախահայությունը միայնակ չեն։
«Թույլ չենք տալու արցախյան հիմնախնդրից ձեռքերը լվանալ, թույլ չենք տալու, որպեսզի սլանքները սխ տեղ ուղղվեն։ Մենք շարունակելու ենք պայքարել հանուն ազատ, անկախ Արցախի»,-նշեցին նրանք։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան