Ղազարյան. Եթե այդ օրը Նիկոլ Փաշինյանը վռնդվեր իշխանությունից, ապա այսօր Արցախը Հայաստանին կապող ճանապարհը փակ չէր լինի
Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է.
«2020 թվականի դեկտեմբերին, առանց որևէ գրավոր համաձայնագրի, որևէ փաստաթղթի, խախտելով անգամ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի հայտարարությունը, Նիկոլ Փաշինյանի բանավոր համաձայնությամբ սրանք հայտնվեցին ՀՀ Սյունիքի մարզում, Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի եզրին, հետո ճանապարհի վրա, հետո տեղադրեցին անցակետերի ու մեր երկրի տարածքում արգելեցին մեզ երթեւեկել մեր երկրի ճանապարհներով։
Եթե այդ օրը Նիկոլ Փաշինյանը վռնդվեր իշխանությունից, ապա այսօր Արցախը Հայաստանին կապող ճանապարհը փակ չէր լինի։
Եթե այդ չարիքը մնաց իշխանության ղեկին, այս օրվան դեռ մենք երանի ենք տալու»։