ՅՈՒՆԻՍԵՖ. Լաչինի միջանցքով մուտքի փաստացի փակումը բացասաբար է անդրադառնում երեխաների վիճակի վրա
ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի հետ կապված իրավիճակի վերաբերյալ.
«Լեռնային Ղարաբաղի՝ Լաչինի միջանցքով մուտքի փաստացի փակումը բացասաբար է անդրադառնում երեխաների իրավիճակի վրա: Որքան երկար տևի այս իրավիճակը, այդքան ավելի շատ են տուժելու երեխաները հիմնական սննդամթերքի և տարրական ծառայությունների պակասից, որոնք անհրաժեշտ են իրենց գոյատևման, առողջ աճի և բարեկեցության համար: Մինչդեռ շատ երեխաներ զրկվել են նաև ծնողական խնամքից, քանի որ բաժանվել են իրենց ծնողներից կամ օրինական խնամակալներից:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերահաստատում է նախորդ պայմանավորվածություններին համապատասխան Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունն ապահովելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը: Սա չափազանց կարևոր է ապահովելու, որ Լեռնային Ղարաբաղում երեխաները լինեն պաշտպանված, և որ մարդասիրական կազմակերպությունները կարողանան ապահով և արագ հասնել կարիքի մեջ գտնվողներին:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակում է երկխոսության եզրեր փնտրել և համագործակցել բոլոր դերակատարների հետ, որպեսզի հնարավորություն ստանա մուտք գործել՝ աջակցելու այդ տարածքում բնակվող երեխաներին»:
Հարակից հրապարակումներ`
- «Ներկա պահին երեխաների համար եմ մտածում՝ ինչ ուտեն այսօր, նաև դեղորայք չունենք»
- ՄԱԿ-ը կոչ է արել Երևանին և Բաքվին երկխոսության միջոցով լուծել Լաչինի միջանցքի հարցը
- «Լաչինի միջանցքի փակված վայրում անարգել գործում են միայն ադրբեջանական լրատվամիջոցների ներկայացուցիչները»
- Լաչինի միջանցքը շրջափակած անհասկանալի «էկոակտիվիստները». Le Figaro
- Փաշինյան. Լաչինի միջանցքն արդեն 20 օր չի վերահսկվում ռուս խաղաղապահների կողմից(լրացված)
- Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը դեռևս նոյեմբերից պատրաստել և ուղղորդել է հանրային կարծիքը Լաչինի հումանիտար միջանցքի արգելափակման համար. Զեկույց
- ՌԴ ԱԳՆ. Լաչինի միջանցքի հետ կապված իրավիճակը բարդացնում է Երևանի և Բաքվի միջև խաղաղ բանակցությունները
- Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ. Թեհրանը հուսով է Լաչինի միջանցքի հարցի շուտափույթ լուծումը՝ երկխոսության միջոցով
- Պետդումայում խոսել են Լաչինի միջանցքն ուժով ազատելու հետևանքների մասին
- Ջո Բայդենի խորհրդականը կոչ է արել լիարժեք վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան