ԱՄՆ-ում հրազենից սպանվել կամ վիրավորվել է ավելի քան 6000 երեխա
Ավելի քան 6000 երեխա է սպանվել կամ վիրավորվել ԱՄՆ-ում հրազենային բռնության հետևանքով։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով «Gun Violence Archive»-ի զեկույցին։
Ըստ զեկույցի՝ զոհվել է 0-ից 11 տարեկան 306 երեխա, վիրավորվել՝ 668-ը, 12-ից 17 տարեկանների շրջանում զոհել է 1325, վիրավորվել՝ 3731 երեխա։
Ընդհանուր առմամբ, 2022 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներում զինված բռնության բոլոր դեպքերի հետևանքով մահացել է 43,672 մարդ, վիրավորվել՝ 37,958-ը։
Նոյեմբերին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստովանել է, որ զինված բռնությունը համաճարակ է դարձել երկրի հասարակական կյանքում և հայտարարել է իշխանությունների կողմից արձագանքի անհրաժեշտության մասին։
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են