«Ներկա պահին երեխաների համար եմ մտածում՝ ինչ ուտեն այսօր, նաև դեղորայք չունենք»
Երկու շաբաթից ավելի շրջափման Արցախում առաջին անհարժեշտության շատ ապրանքների պակաս է նկատվում․ Բազմազավակ Համբարձումյաների տանն այդ բացն ավելի ակնհայտ է երևում։
«Ներկա պահին պեսոկ, ձեթ չունենք, կարտոֆիլ ընդհանրապես չկա, խանութները դատարկ են։ Խանութում ոչ մի բան մեկ կիլոգրամից ավելի չեն տալիս, ծխախոտը՝ մեկ տուփ։
Դեղորայք չունենք։ Փոքրիկ երեխաս տաքություն ուներ, դեղ չունեինք»,- Արցախի Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում պատմում է ընտանիքի մայրը՝ տիկին Կարինեն։
Համբարձումյանների ընտանիքը Շուշիից դուրս է եկել արցախյան երրորդ պատերազմի ընթացքում։ Երկու տարի է նրանք Նոր տարին դիմավորելու սիրտ չունի, այս տարի՝ նաև հնարավորություն։
«Չեմ էլ պատրաստվում Ամանորին։ Ոչ մի բան չկա։ Ներկա պահին երեխաների համար եմ մտածում՝ ինչ ուտեն այսօր»,- ասում է տիկին Կարինեն։
Հարակից հրապարակումներ`
- Հրապարակվել են Արցախում մի շարք լայն սպառման ապրանքատեսակների մանրածախ գների դիտարկման արդյունքները
- Կիրակոսյան. ՄԻԵԴ-ի արձագանքը պայմանավորված է նրանով, որ տեղի ունեցողը շատ ցավալի, հումանիտար տեսանկյունից հակամարդկային քայլ է
- Մարդասիրության ոլորտի համաշխարհային առաջնորդները կոչ են անում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու հումանիտար աղետն Արցախում
- Արցախ. կիսադատարկ խանութներ ու դեղատներ
- Ստեփանակերտի շուկայում արկղերը դատարկվել են, ծածկել, գնացել են տուն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան