Գերմանիայում իշխանությունները կոչ են արել պատրաստվել միջուկային արտակարգ իրավիճակներին
Գերմանիայի Ճառագայթային պաշտպանության դաշնային գրասենյակի նախագահ Ինգե Պաուլինին հորդորել է պատրաստվել հնարավոր արտակարգ իրավիճակներին միջուկային էներգիայի ոլորտում՝ կապված Ուկրաինայի հակամարտության հետ: Welt հեռուստաալիքի տարածած տեղեկությունը ներկայացնում է «Գազետա ռու»-ն։
«Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությունը լայն հանրությանը հասկացրեց, որ մենք պետք է պատրաստ լինենք և մնանք պատրաստ միջուկային արտակարգ իրավիճակների լայն շրջանակի»,-ասել է Պաուլինին:
Նա հավելել է, որ լրացուցիչ սպառնալիք է առաջանում Գերմանիային հարևան երկրների, օրինակ՝ Ֆրանսիայի, դադարեցված միջուկային ռեակտորների աշխատանքը վերսկսելու և նոր ատոմակայաններ կառուցելու պլաններից։
Հարակից հրապարակումներ`
- Շոլցն ասել է, որ Իրանը չպետք է միջուկային զենք կամ դրանց համար հրթիռներ ստեղծի
- ԱՄՆ-ը երկու միջուկային ռմբակոծիչ է ուղարկել Մերձավոր Արևելք, հաղորդում են ԶԼՄ-ները
- Ուկրաինան միջուկային հարվածի հետևանքները վերացնելու սցենարով վարժանքներ է անցկացրել
- Եվրոպական երկրները պատրաստ չեն հրաժարվել ռուսական ադամանդի, միջուկային վառելիքի և նավթի ներմուծումից
- Արևմտյան երկրները նախապատրաստում են միջոցառումների ցանկ՝ հնարավոր միջուկային պատերազմի դեպքում բնակչության խուճապի դեմ պայքարելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան